Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիային Այվազովսկու «Երեկո Կահիրեում» կտավը Բրիտանիայի աճուրդի խոշոր տներից մեկում կայանալիք վաճառքից հանելու վերաբերյալ, որը 1997թ. գողացել էին Մոսկվայում անհատական հավաքածուից: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան Interfax-ին:
Ալեքսեևան նշել է, որ Ինտերպոլի ռուսական բյուրոն խնդրանք է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին այս հարցին աջակցելու համար: