Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» և ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը կաշխատեն միասնական ճակատով

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի է ունեցել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը, որին ներկա էին ՀՀ ԶՈԻ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետԿամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ասոցիացիայի խորհրդի անդամներ, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության աշխատակիցներ, զինվորական բժիշկներ:

Բացման խոսքում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, կարևորելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության դերը ռազմաբժշկական ծառայության համակարգում, հորդորեց ներկաներին տրամադրվել գործնական ու կառուցողական զրույցի, բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք իսկապես մտահոգիչ են և ունեն հրատապ լուծման կարիք, առաջարկեց ներկայացնել իրենց հուզող բոլոր հարցերը, ծավալել անկեղծ և մտերմիկ քննարկում, որի հիման վրա ստեղծել մեկ ընդհանրական զեկույց և ներկայացնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

Զինվորական բժիշկներին իր ողջույնի, շնորհավորանքի, երախտիքի խոսքն ասաց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Խոսելով մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նա նշեց.«Մեր հասարակական կազմակերպության թիվ մեկ առաքելությունը զինվորների առողջության համար հոգալն է, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելն ու իրավասու ատյաններին իրազեկելը: Այսուհետ նույնպես մենք լինելու ենք զինվորների ու նրանց ծնողների կողքին, մեր դռները միշտ բաց են լինելու բոլորի առջև, մենք լսելու ենք յուրաքանչյուրին ու ջանալու ենք մեր հնարավորությունների չափով աջակցել նրանց խնդիրների լուծմանը»: Ապա շնորհավորելով ներկաներին հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ՝ Ռուզաննա Խաչատրյանը մաղթեց ձեռքբերումներով լի ու արդյունավետ աշխատանք՝ հիշեցնելով, որ մեզանից յուրաքանչյուրի համար ամենամեծ ձեռքբերումը առողջ զինվորներով համալրված մարտունակ բանակի իրողությունն է՝ որպես Հայրենիքի լինելության ու հայ ժողովրդի անվտանգ կեցության գլխավոր երաշխիք:

Հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Նազարյանը շնորհակալություն է հայտնել Ռուզաննա Խաչատրյանին, ով իր վրա վերցրեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծելու ծանր պատասխանատվությունը և ցուցաբերելով կազմակերպչական բարձր ունակություններ, լինելով սկզբունքային և հետևողական, բանակի խնդիրներով իսկապես մտահոգ և սրտացավ՝ իր շուրջ համախմբեց բազմաթիվ մարդկանց՝ զինվորական բժիշկների և տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիների և նրանց ջանքերը նպատակաուղղեց բուժծառայության զարգացման գործին: Կարճ ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունը էական քայլեր արեց ռազմաբժշկական կառույցը կատարելագործելու ուղղությամբ: Առաջին և թերևս ամենանշանակալի արդյունքը «Ռազմական բժշկության արդի հիմախնդիրները» միջազգային գիտաժողովն էր, որը ծավալներով, կազմակերպվածությամբ և արդյունավետությամբ աննախադեպ էր բանակի պատմության մեջ: Ասոցիացիայի գլխավոր նպատակներից է ընդլայնել միջազգային շփումները, հնարավորություն տալ զինվորական բժիշկներին ավելի հաճախ շփվելու իրենց արտասահմանցի գործընկերների հետ, փոխայցելությունները դարձնել պարբերական և Հայաստանում կիրառել միջազգային բժշկական փորձն ու նորարարությունները: Կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մասնակցեց Կալիֆորնիայի հայ բժիշկերի կազմակերպած գիտաժողովին:

Օգտագործելով գիտաժողովի ամբիոնը՝ նա խոսեց մեր բանակի բուժծառայության ձեռքբերումների և խնդիրների մասին, և սփյուռքի մեր հայրենակիցները պատրաստակամություն հայտնեցին տրամադրելու մեզ թե մասնագիտական, թե նյութական աջակցություն:
«Հայ բարեգործական ընդհանուր միության» նախագահ Պերճ Սեդրակյանի ջանքերով սփյուռքում կիրականացվի նախադեպը չունեցող խոշոր դրամահավաք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանում նոր, գերժամանակակից սարքավորումներով և հնարավորություններով հագեցած հոսպիտալի կառուցման համար: Բանակի բուժծառայությանը աջակցելու կամք և պատրաստակամություն են հայտնել նաև այլ բարեգործական ընկերություններ:

ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը ուրախությամբ նշել է .«Արդեն մեկ տարի է, ինչ գործում է բոլորիս հոգեհարազատ այս կազմակերպությունը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան», որը մի գերագույն նպատակ է դրել իր առջև՝ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության որակը ՀՀ Զինված ուժերում և ապահովել նրա շարունակական զարգացումը, միաժամանակ ներկայացնել մեր խնդիրները պաշտպանական գերատեսչության ղեկավարին և փորձել հնարավորինս արագ և անաչառ գտնել դրանց լուծումներ»:

Ասոցիացիայի ընթացիկ գործունեության կարևոր ձեռքերբումներից է նաև ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ժամկետային զինծառայողների առողջական և սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու ծրագիրը: Ծրագրի առաջին փուլը ներառում է առաջին կարգի հաշմանդամներին: Արդեն ուսումնասիրվել են նրանց անձնական գործերը, ճշտվել առաջնահերթությունները, յուրաքանչյուրի համար մշակվել է առանձին սոցիալական փաթեթ: Ծրագիրն արդեն մեկնարկել է և լինելու է շարունակական:
«Ռազմաբժշկական ծառայության որակի բարձրացման հարցում կարևոր նշանակություն ունի բարձրակարգ կրթության ապահովումը, հետագա վերապատրաստումները և, ինչու ոչ, նաև գիտական գործունեության ծավալումը աշխատանքային գործունեությանը զուգահեռ, իսկ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սրտացավ, բանիմաց խորհրդատու կարող է լինել այդ հարցում, քանի որ բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը լսելու և աջակցելու այն զինվորական բժիշկներին, որոնք իրենց գիտական խոսքն են ուզում ասել այս ասպարեզում,– նշեց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը,- մյուս կողմից, անհրաժեշտ է կատարելագործել զինվորական բժիշկների ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև բարձրացնել մարտական պատրաստվածությունը: Մոտ ապագայում մենք փորձելու ենք կյանքի կոչել ևս մեկ կարևոր ծրագիր՝ սանհրահանգիչների պատրաստման դպրոցը» :

Արմեն Նազարյանը, կարևորելով բոլոր ուղղություններով ռազմաբժշկական կրթության կատարելագործման խնդիրը, ասել է. «Մենք այսօր իսկապես մեծ գումարներ ենք ծախսում մեկ կուրսանտին կրթելու համար: Սակայն, ցավոք, պիտի նշեմ, որ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետը՝ այնուամենայնիվ, որոշ երիտասարներ չեն ցանկանում ծառայել զինվորական համակարգում, գերադասում են դառնալ, ասենք, առաքիչ որևէ դեղագործական ընկերությունում: Սա լուրջ մտահոգության առարկա է, և անհրաժեշտ է կանոնակարգված մոտեցումներ, իրավական սահմանումներ ձևակերպել նաև այս հարցը կարգավորելու գործում»:

Հանդիպման ավարտին զինվորական բժիշկները իրենց մտահոգությունը են հայտնել սպասվող կառուցվածքային փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հարցերը, մտահոգությունները, առաջարկությունները բազմաթիվ էին՝ ստեղծել ռազմաբժշկական էթիկայի հանձնաժողով, իրավական հարթակում ձևակերպել բժշկական սխալների ապահովագրումը և այլն:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, լսելով զինվորական բժիշկներին, կիսելով նրանց մտահոգությունները, ասաց.«Դուք բժիշկներ եք, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայոց բանակի զինվորին ու սպային, դուք մտավորականներ եք, որոնք այսօր իրավունք ունեն իրենց տեսակետը, դիրքորոշումը հայտնելու, իրենց իրավունքները պաշտպանելու և ցույց տալու, որ իրենք գործում են և իրենց աշխատանքով բանակի մարտունակությունն են ապահովում»: Ասոցիացիայի անդամները որոշել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում