Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հայտարարել է ցանցահենների վարձելու ֆրանսիական կառավարության ծրագրերի մասին` իսլամիստների կողմից համացանցից օգտվողների հավաքագրմանը հակազդելու համար: Այս մասին հայտնում է Direct Matin-ը:
Ցանցահենների ստորաբաժանումները կներառվեն հատուկ ստեղծված ստորաբաժանումներ, որոնք կկառավարվեն ինչպես պետության ներկայացուցիչների, այնպես էլ տեղի ակտիվիստների կողմից:
Այդ բջիջների անդամները պետք է հետևեն համացանցում երիտասարդների վարքին` կանխելու երիտասարդության արմատականացումը և ստեղծելու տեղեկատվական տարածքում իսլամիստական քարոզչությանը հակազդեցություն: