Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Ռուս-հայկական համատեղ հանցագործություն

Մենք տեղեկացրել ենք, որ մայիսի 15-ին իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացել էր խորհրդարանական լսումներ կազմակերպել ՀԷՑ կողմից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու հայցը քննարկելու համար: Մեր տեղեկություններով՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատգամավորներին հայտնել է, որ ՀԷՑ-ի կողմից ՀԾԿՀ ուղարկված հայտի մեջ իրեն ևս որոշ անհասկանալի և մտահոգող հարցեր են եղել, և ինքը նամակով դիմել է ՀԷՑ ղեկավարությանը հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Երբ այդ պարզաբանումները լինեն, այն ժամանակ էլ Նազարյանը պատրաստ կլինի ներկայանալ խորհրդարան և պատասխանել պատգամավորների հարցերին:

Հայաստանի խորհրդարանականները մտածում են, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը չափազանց լավ առիթ է սեփական վարկանիշը բարձրացնելու համար: ՀԷՑ-ին քննադատելը անշառ գործ է, և դրա համար որևէ մեկը չի նեղանա: Բացի այդ, չկա մի մարդ, ով կողմ լինի էլեկտրաէներգիայի թանկացմանը, իսկ դա նշանակում է, որ ով դրա դեմ ավելի ակտիվ ու ավելի վճռական պայքարի, հենց նա էլ կդառնա հանրության սիրելին:
Ավելին՝ պատգամավորները համոզված են, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու ՀԷՑ հայցի շրջանակներում՝ 17 դրամ, նրանք կանխատեսում են, որ թանկացումը կարող է լինել 6-7 դրամի սահմաններում, և այդ դեպքում իրենք կարող են արձանագրել, որ այդ խոշոր հաղթանակն արձանագրվեց նաև իրենց վճռական և անզիջում պայքարի շնորհիվ: Որոշ պատգամավորներ նույնիսկ պնդում են, որ այս պահին կարելի է էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնել ընդհանրապես, ինչը հանրության համար լուրջ ոգևորության առիթ կլինի:

Բայց իրականությունը բոլորովին այլ բան է: Ո՛չ Հայաստանի խորհրդարանը և ո՛չ էլ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն կարող պայքարել ՀԷՑ-ի և նրա կողմից իրականացվող, այսպես կոչված, վատ կառավարման դեմ: Ճիշտ է, ՀԷՑ-ը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, սակայն ՀԷՑ-ի ամենաբարձր օղակներում տեղավորված են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները, ազգականներն ու մտերիմները: Ռուսները ՀԷՑ-ի վատ կառավարումն իրականացնում են ոչ թե միայնակ այլ հայ գործընկերների հետ համատեղ: Եվ հիմա հայ գործընկերները, ովքեր տարիներ շարունակ օգտվել են այդ վատ կառավարման արդյունքներից, չեն կարող բողոքել և առավել ևս պատժել ՀԷՑ ղեկավարությանը վատ կառավարման համար: Ավելին՝ նրանք շահագրգռված են էլեկտրաէներգիայի թանկացմամբ, քանի որ այդ դեպքում ավելանալու է վատ կառավարման հնարավորությունը:
Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաները, ովքեր զբաղված են այս ոլորտի համակարգմամբ՝ միաբերան պնդում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը այլընտրանք չունի, որ էլեկտրաէներգիան թանկանալու է ինչպես այս տարի, այնպես էլ հաջորդ և հետագա բոլոր տարիներին՝ այդպիսով արդարացնելով ՀԷՑ գործունեությունը: Բայց ինչպես նշեցինք, հայ պատգամավորները սրա մասին կգերադասեն լռել, և նրանց քննադատության թիրախը կլինի ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարդ, որը այս ամենի հետ, իհարկե, կապ ունի, բայց թերևս անհամեմատ ավելի քիչ, քան հայ պաշտոնյաներից շատերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում