Իտալիայում դատարանը պարտադրել է բուսակեր մորը իր տղային կերակրել ոչ միայն բանջարեղենով, շիլաներով և հատիկներով, այլ գոնե շաբաթը մեկ անգամ նաև մսով, հայտնում է The Local-ը:
Նախկին ամուսինը հայց է ներկայացրել դատարան, որտեղ հայտնել է, որ նման սննդակարգը կարող է սպառնալ երեխայի առողջությանը:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, հայր ու տղա միասին ժամանակ են անցկացրել հանգստյան օրերին, ճաշել են ռեստորանում, պատրաստել են խավարտներ և միս, իսկ տատիկը նրան կերակրել է նրբերշիկով և ոչխարի պանիրով:
Մոր խոսքերով՝ դրանից հետո սկսել է ցավել երեխայի փորը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ տղայի հայրը չպետք է նրան կերակրի մսով շաբաթական երկու անգամից ավելի:
Իսկ հունվարին իտալական Տուրին քաղաքում երկու դուստրերի հորը 9 ամսով բանտարկել են այն բանի համար, որ նա իր երեխաներին դիետայի վրա է նստեցրել և ստիպել է շատ դահուկ քշել: Նրա կարծիքով՝ իր աղջիկները չափազանց գեր են եղել:










































