Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մասը Bild պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ եթե պարզվի, որ Ռուսաստանը ՖԻՖԱ-ին կաշառել է «Մունդիալ-2018»-ի անցկացման իրավունք ստանալու համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, չեղյալ կհայտարարվի:
«Ֆուտբոլի բոլոր երկրպագուներն իրավունք ունեն իմանալ՝ այդ որոշումն արդարացիորեն է կայացվել, թե ոչ: Եթե պարզվի, որ ՖԻՖԱ-ն ձայները վաճառել է, դժվար թե Ռուսաստանին տան «Մունդիալ-2018»-ը:
Կաշառքը չպետք է որոշիչ լինի աշխարհի առաջնություն հյուրընկալող երկրի ընտրության հարցում: Անընդունելի է, որ գերմանացի գործիչները չեն կարողանում մեկնել Ռուսաստան:
Մարզական խոշոր իրադարձությունները քաղաքական կոնֆլիկտներ լուծելու գործիք դարձնելն անընդունելի եմ համարում: Դա չի գործել նաև նախկինում»,- եզրափակել է Մասը:






































