Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

«Շեղված» բովանդակություն

Մայիսի 28-ին առիթով Սերժ Սարգսյանի ուղերձը բավական հետաքրքրական տարրեր է պարունակում իր մեջ: Բանն այն է, որ դրանում նկատելի են «շեղումներ» մինչ այժմ եղած այսպես ասած պաշտոնական կամ իշխանական պրոպագանդայից: Ի՞նչ կար մինչ այժմ այդ առումով: Մինչ այժմ համարվում էր, որ ազգի շահն ամեն ինչից վեր է և եթե որևէ մեկը բարձրացնում էր քաղաքացիական, իրավական, մարդու իրավունքի և ազատության հետ կապված խնդիրներ, ապա այդ տարատեսակ ցեղակրոններն ու ազգայնականներն այդ անձին մեղադրում էին դրանցով ազգի հիմքերը խարխլելու, ազգային շահերին հակադրվելու համար:

Իսկ ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանն այժմ: «Խորհրդանիշներից ավելի կարևոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալներն են.

  1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։
  2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ։
  3. Հայաստան Հանրապետությունը սոցիալական պետություն է։

Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում»,-ասում է Սերժ Սարգսյանը:

Պետք է համաձայնել, որ սա, թեկուզ միայն բանավոր, ընդամենը ելույթի կամ ուղերձի մակարդակով, այդուհանդերձ բավական շրջադարձային և մինչ այժմ կարծես թե չհնչած մոտեցում է: Իշխանությունը հայտարարում է, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքի և ազատության մասին հարցապնդումներն ու պահանջները, որ ներկայացնում է քաղաքացին կամ քաղաքացիները, ոչ միայն չեն կարող համարվել ազգային կամ պետական շահին դեմ, այլ նույնիսկ պետք է համարվեն այդ շահի ամբողջացմանն ուղղված գործողություններ: Սա խոսք է, որի հանդեպ հավատն ու վստահությունը Հայաստանի հասարակությունն իշխանության առումով վաղուց է կորցրել: Սակայն, կա նաև թերևս աքսիոմատիկ մի ճշմարտություն, որ խոսքը գործողությունների, տվյալ դեպքում քաղաքականության նախասկիզբն է:

Ավելին՝ բավական արժեքավոր նախասկիզբ, որովհետև մի բան է քաղաքականություն, որին նախորդել է որևէ խոսք, և մեկ այլ բան քաղաքականություն, որը խոսքի վրա հիմնված չէ: Խոսքն ավելի պարտավորեցնող հանգամանք է, և տվյալ դեպքում այն հնչել է, ինչը նշանակում է, որ իշխանության պարտավորությունն է մեծացել: Թվում է, որ որևէ արժեք չկա, երբ միայն խոսվում է, իսկ համարժեք գործ չի կատարվում: Անշուշտ: Դրանով խոսքը նույնիսկ արժեզրկվում է: Բայց պետք է երևի թե նայել խնդիրը հակառակ կողմից: Իսկ այդ իմաստով շատ գնահատելի է, որ այժմ նախագահի մակարդակով հնչում է քաղաքացիական և ազգային շահերի համադրության, ոչ թե հակադրության դիլեման:

Այսինքն, սահմանվում է մի նշաձող, թեկուզ քարոզչական նկատառումներով, որով իշխանությունն ինքն իր համար է՛լ ավելի է բարձրացնում քաղաքացիական պահանջների մակարդակը: Այժմ Սերժ Սարգսյանը պատասխանատու է իր ասած ազատ քաղաքացիների հասարակության ձևավորման համար, և այժմ նրա գործողությունները պետք է դիտարկել բացառապես այդ պրիզմայով: Ի վերջո, խոսքի դեպքում է ակնառու դառնում խոսքի և գործի հակասությունը, և այդ տեսանկյունից մայիսի 28-ի ուղերձը իսկապես բեկումնային բովանդակություն ունի Հայաստանում առկա գործընթացների զարգացման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում