Պեկինում TechWorld կոնֆերանսի շրջանակներում չինական Lenovo ընկերությունը ներկայացրել է սմարթ-ժամացույցի հաջորդ գեներացիայի նախատիպը՝ երկու էկրանով: Այս մասին գրում է Android Central-ը:
Նախատիպն անվանվել է Magic View և նման սարքերից տարբերվում է երկրորդ էկրանի առկայությամբ: Հիմնական էկրանի ձևը նման է Moto 360 մոդելին:
Ըստ մշակողների՝ երկրորդ էկրանը նախատեսված է գաջետի տիրոջը գաղտնի տեղեկություն ցույց տալու համար, որը նա ուզում է թաքցնել մյուսներից:
Magic View-ն առայժմ միայն կոնցեպտուալ գաղափարի իրագործում է, այնպես որ, Lenovo-ի այդպիսի ժամացույցի սերիական արտադրության մասին ներկայումս տեղեկություն չկա:



















































