Հնդկաստանում շոգը շարունակում է անխնա կերպով մարդկային կյանքեր խլել։ Միայն վերջին մեկ օրում ավելի քան 200 մարդ է մահացել։ Այսպիսով՝ շոգից մահացածների թիվը հասել է 1412-ի։ Այս մասին հայտնում է India TV-ն։
Այս սեզոնի ջերմաստիճանը երկրի շրջանների մեծ մասում նորման գերազանցել է 7 աստիճանով։ Մայրաքաղաք Նյու Դելիում օդի ջերմաստիճանը ստվերում տատանվում է 45-46 աստիճանի սահմանում, իսկ երկրի հարավում՝ 47-48 աստիճանի սահմանում։
Շոգը կպահպանվի դեռ առնվազն 3-4 օր։ Բնակչությանը խորհուրդ է տրվում շատ հեղուկ օգտագործել, տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։











































