Առնվազն 80 իրաքցի զինվորներ ու ժողովրդական աշխարհազորի մարտիկներ են սպանվել Անբար նահանգի Էլ-Ֆալուջա քաղաքի մոտ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մահապարտների կողմից իրականացված մի քանի հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։ Հեռուստաալիքի տեղեկություներով՝ պայթեցվել են 9 ականապատված մեքենաներ։
Ռամադի քաղաքի նկատմամբ վերահսկողության կորստով իրաքյան իշխանությունների տիրապետության տակ է մնացել նահանգի 41 քաղաքներից 5-ը միայն։











































