Մայիսի 26-ին՝ ժամը 12:27-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:44-ին:








































