Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Հայաստանը Մոսկվային ցույց տվեց, որ Ռիգայում չլինելու դեպքում ընդունված հռչակագիրն ավելի հակառուսական կլիներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, տարիներ առաջ, երբ Հայաստանը միացավ «Արևելյան գործընկերություն» ծրագրին, գրեթե նախընտրական շրջան էր: Եվ Արևմուտքը անցկացված համապետական ընտրություններին Հայաստանի իշխանությունների նկատմամբ մեղմ դիրքորոշում ցուցաբերեց՝ հույս ունենալով, որ մեր երկիրը սկսած եվրաինտեգրման գործընթացը կհասցնի մինչև վերջ: Մինչդեռ հակառակը տեղի ունեցավ՝ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին: Անցած շաբաթ Ռիգայում տեղի ունեցավ ԱլԳ գագաթնաժողովը, որտեղ մեր երկիրը կրկին հավաստիացրեց, որ հավատարիմ է եվրաինտեգրման իր ցանկություններին: Առաջիկա տարիներին նույնպես ընտրություններ են սպասվում: Հնարավո՞ր է, որ մեր իշխանությունները կրկին Արևմուտքից մեղմ դիրքորոշումների ակնկալիքներ ունեն:

– Հայաստանի ընտրությունների հարցը դեռ չի մտնում եվրոպացիների ծրագրերում, ընտրությունները շատ հեռու են: Ռիգայի գագաթնաժողովը կարևոր էր եվրոպացիների և ռուսների միջև հարաբերությունները հանդարտեցնելու համար: Որքան լավ լինեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, այնքան ավելի լավ կլինի Հայաստանի համար: Եթե այդ հարաբերությունները լավ չեն, Հայաստանի վիճակն էլ դժվարանում է: Կարծես թե Ռուսաստանի և Եվրոպական միության հարաբերությունները հանդարտվում են, չեմ ասում, թե ամբողջովին լավ են, բայց երկու կողմից էլ մի փոքր զիջումներ կան: Այդպիսով Հայաստանն էլ կկարողանա իր խաղը խաղալ: Հայաստանը կկարողանա կամուրջ լինեն Եվրոպական միության և Ռուսաստանի միջև:

– Նշեցիք, որ գագաթնաժողովը Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակ էր հետապնդում: Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն հասա՞վ իր այդ նպատակին:

– Այո՛, հասան, որովհետև ընդունված պաշտոնական հայտարարության մեջ խիստ հակառուսական քայլեր, ուղերձներ չկան:

– Իսկ Ռիգայի գագաթնաժողովն ինքնին Հայաստանի համար դրական նշանակություն ունեցա՞վ:

– Այո՛: Հայաստանի համար դրական էր՝ այն առումով, որ գագաթնաժողովը հակառուսական ժողով չդարձավ: Սկզբում հակառուսական նշաններ կային, բայց Հայաստանը չուզեց, որ դրանք արձանագրվեն հայտարարության մեջ: Դա ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի համար լավ դաշնակից է: Բացի այդ, նոր բանակցություններ կսկսվեն ԵՄ-ի և Հայաստանի միջև, նոր համագործակցություն կլինի: Մի խոսքով, կարող ենք ասել, որ դա դրական գագաթնաժողով էր՝ գործընթացները հանդարտեցման են տանում: Հայաստանը և Եվրամիությունը կսկսեն նոր բանակցություններ՝ դա ողջունելի է: Ադրբեջանցիները մի փոքր բարկացան, բայց, կարծում եմ, դա մակերեսային է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովին չմասնակցելով՝ ՌԴ-ին ցույց տվեց, թե իր հարաբերություններն այդ երկրի հետ ավելի լավ են, քան Եվրամիության հետ: Բացի այդ, նա եվրոպացիներին պարզապես ցանկանում էր ցույց տալ, որ ազատ է և համագործակցությունների կարիք չունի: Կարիք չունի լինել ԱլԳ-ում: Մենք գիտենք, որ եվրոպացիները դժգոհ են Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոտնահարման, հակաժողովրդավարական վիճակից, Ալիևն էլ ցույց տվեց, թե դա նրան չի հետաքրքրում: Մի հանգամանք ևս՝ եթե նա գնար Ռիգա, ամենայն հավանականությամբ կհանդիպեր Սերժ Սարգսյանի հետ: Բայց Ալիևն այդ հանդիպումը չէր ուզում: Փոխարենը Մամեդյարովը գնաց Ռուսաստան: Նրանց համար Ռուսաստանի հետ բանակցելն ավելի կարևոր է, քան Ս. Սարգսյանի և ընդհանրապես՝ Մինսկի խմբի համանախագահների հետ:

– Արդյո՞ք այդպիսով Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սերտանա ընդդեմ Հայաստանի կամ Եվրոպայի:

– Ադրբեջանցիներն ուզում են, որ Ռուսաստանի և Հայաստանւի միջև հարաբերությունները  վատանան, իրենց նպատակը դա է: Նրանք ուզում են  ցույց տալ, որ Ռուսաստանի համար լավ աշակերտ են: Ռուսաստանը Ադրբեջանի կարիքն ունի, բայց դա  ամենևին չի նշանակում, թե պետք է հակահայկական քայլեր անեն, ավելի աշխույժ դիվանագիտություն  պետք է տանեն: Հայաստանն էլ  ուզում է ցույց տալ, թե կարող են լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ լավ լինել Եվրոպայի, Ամերիկայի, Չինաստանի և Պարսկաստանի հետ: Հայաստանը ավելի կարևորություն ցույց տվեց Ռիգայի գագաթնաժողովին և ներկայացավ նախագահի մակարդակով: Բայց միևնույն ժամանակ Մոսկվային ցույց տվեց այդ գագաթնաժողովին իր ներկայության իմաստը՝ եթե Հայաստանը չլիներ, հավանական է, որ ընդունված հայտարարությունն ավելի հակառուսական լիներ:

– Այսինքն՝ հայտարարության մեջ Ռուսաստանի անվան բացակայությունը նաև Հայաստանի՞ շնորհիվ եղավ:

– Հայաստանի և Բելառուսի: Այո՛, կարող ենք այդպես ասել՝ այդ երկու երկրները դեմ էին հռչակագրի նախնական տարբերակին: Չեմ ուզում ասել, թե համաձայն եմ իրենց հետ, ես պարզապես փաստերն եմ արձանագրում:

– Գագաթնաժողովում անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղին:

– Արտառոց բան չկա այդ հայտարարության մեջ: Հայաստանը ցանկանում էր ցույց տալ, թե ինքն ու համանախագահները նույն լեզվով են խոսում: Ցույց տալ, որ Ադրբեջանը և ոչ թե Հայաստանն է խարխլում խաղաղությունը: Եվ որ Հայաստանն է  պաշտպանում բանակցությունների ընթացքը:

– Եթե ամփոփենք՝ Ռիգան նպաստավո՞ր էր Հայաստանի համար:

– Այո՛, որովհետև հիմա գիտենք, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև բանակցություններ են սկսվում: Հայաստանն ուզում է ցույց տալ, թե Ռուսաստանի և Եվրամիության միջև կամուրջ է: Հայաստանն ուզում է ցույց տալ, որ աշխարհը դեպի համագործակցության և ոչ լարվածության է գնում: Եվրոպացիներն ու Ամերիկայի Միացյալ նահանգներն էլ մտածում են, որ եթե Պարսկաստանի հարցը լուծվի, գազն այդ երկրից Հայաստանի տարածքով կանցնի դեպի Եվրոպա: Իսկ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերն էլ այն է, որ ռուսներին ցույց տա, թե այդ ծրագիրը հակառուսական չէ:

– Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ Հայաստանն «Արևելյան գործընկերության» այս նոր փուլը չի օգտագործի գալիք ընտրությունները Արևմուտքի կողմից  նորից լեգիտիմացնելու համար:

– Հիմա վաղ է այդ մասին խոսել՝ խորհրդարանական ընտրությունները 2017 թվականին են: Նույնիսկ իշխանությունները հիմա չգիտեն, թե ապագայում ինչ կլինի: Ինչ դիրք կունենա նոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչ դիրքերում կլինի Հայ ազգային կոնգրեսը: Դաշնակցություն կուսակցությունը կոալիցիա կկազմի, թե՝ ոչ: Ուր մնաց, թե եվրոպացիներն իմանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում