Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Գազայի հատվածի զինյալներին խորհուրդ է տվել «չփորձել երկրի համբերությունը»: Յաալոնը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով Գազայի հատվածի զինյալների կողմից իսրայելական տարածքների հրթիռակոծումը:
«ՀԱՄԱՍ շարժումը լավ տեղեկացված է, որ եթե չդադարեցնի սադրանքների փորձերն ու մեր տարածքների հրաձգությունը, մենք ստիպված կլինենք մեծ ուժ գործադրել, իսկ ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս փորձել Իսրայելի համբերությունը»,- հայտարարել է նախարարը:
Նա ընդգծել է, որ Իսրայելը պաղեստինյան անկլավից եկող բոլոր հարձակումների պատասխանատուն համարում է ՀԱՄԱՍ շարժմանը:
«Իսրայելը մտադիր չէ անտեսել իր խաղաղ քաղաքացիների նկատմամբ ագրեսիայի փորձերը ու ՀԱՄԱՍ-ը դիտարկում է որպես հիմնական ուժ, որը պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում ամբողջ կատարվածի համար»,- ասել է իսրայելցի նախարարը:








































