«Եվրոստատի» հրապարակած թվերի համաձայն՝ ԵՄ ամենահարուստ տարածաշրջանը, ըստ միջին ցուցանիշի հետ ՀՆԱ-ի հարաբերակցության, ճանաչվել է Մեծ Բրիտանիայի Ներքին Լոնդոնը (325%):
Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունն է՝ 258% ցուցանիշով: Առաջատարների եռյակը եզրափակում է Բրյուսելի մայրաքաղաքային շրջանը՝ բնակչության 1 անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով, որը կազմում է 207% ԵՄ միջին ցուցանիշից:
Բացի այդ՝ ցուցակում հայտնվել են գերմանական Համբուրգը (195%), նիդերլանդական Գրոնինգենը (187%), Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան (184%), Ստոկհոլմը (179%), Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանը (175%) ու Չեխիայի մայրաքաղաք Պրահան (173%)՝ հայտնում է Le soir-ը:






































