«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ակումբը մտադիր է լուրջ մոտենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմը համալրելու հարցին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պարտավոր է առաջնության չեմպիոն դառնալու խնդիր դնել իր առջև: Թիմը պետք է տիտղոսներ նվաճի: Դա բարդ խնդիր է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի տրանսֆերային քաղաքականության կվարենք մենք ամռանը:
Յուրաքանչյուր գծի համար մեզ երկու ֆուտբոլիստ է պետք: Այդ դեպքում տղաների համար ավելի հեշտ կլինի ցուցադրել իրենց լավագույն խաղային որակները»,- Daily Star-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:









































