ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը Բեռլինում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն սիրիական ճգնաժամին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտմանը առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է RIA Novosti –ն:
Լավրովը այսօր ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների և դասավանդողների առջև ելույթ ունենալիս նշել է, որ ԱՄՆ-ը միջազգային իրավունքի խախտումների ցուցակ ունի, ինչը անոմալիա է: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ԱՄՆ-ի հետ երկխոսությամբ հասնել նրան, որ նրանք մնան միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում:
Նա հույս է հայտնել, որ վաղը Բեռլինում՝ Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ, կոնկրետ օրինակների, այդ թվում՝ սիրիականի ճգնաժամի վերաբերյալ խոսակցություն կընթանա: