Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում ներկայացրել են համակարգ՝ կազմված երկու ռոբոտից՝ կրող խավարասերից և ինքնաթիռից, ինչպես նաև ցուցադրել են դրա աշխատանքի տեսագրությունը:
Իրենց աշխատանքի արդյունքները հեղինակները պատրաստվում են ներկայացնել Սիեթլում Էլեկտրատեխնիկայի ու էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի կազմակերպած համաժողովում:
Համակարգը իրենից ներկայացնում է 54 գրամանոց և 6 թաթերով VelociRoACH ռոբոտ խավարասերի աշխատանքը, որը տեղաշարժվում է վայրկյանում մինչև 1.3 մ արագությամբ և ինքնաթիռի համար հանդես է գալիս որպես կրող: H2Bird-ը ունի 13 գրամ քաշ ու նման է ճպուռի: Վերջնարդյունքում՝ համատեղ տեղաշարժվող VelociRoACH ու H2Bird-ների արդյունավետությունը բարձրանում է:
Ներկայում համակարգի ղեկավարվում է հեռակառավարման միջոցով:












































