Հայաստանն ու Ռուսաստանը վատագույն արդյունք են գրանցում Եվրոպայում ճանապարհատրանսպորտային պատահարների մահացու ելքերի թվով։ Այս մասին է վկայում ԱՀԿ-ի և Ճգնաժամերի լուսաբանման Պուլիտցերյան կենտրոնի կատարած հետազոտությունը։
Հայաստանում և Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով բաժին է ընկնում համապատասխանաբար 18.1 և 18.6 մահ։ Հայաստանում զոհվածների 54 տոկոսը վարոդներն են ու մեքենայի ուղևորները, 44 տոկոսը` հետիոտնը: Մահացու ելքով պատահարների հիմնական պատճառներն են անվտանգության ամրագոտու անտեսումը, ալկոհոլի օգտագործումը և արագության գերազանցումը: Հետազոտության հեղինակների գնահատականներով՝ Հայաստանի ճանապարհներին զոհվում է 558 մարդ, մինչդեռ պաշտոնական տվյաներով՝ 285։
Վրաստանում 100 հազար մարդու հաշվով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվում է 15,7 մահ, Ադրբեջանում` 13.1, Թուրքիայում՝ 12, Իրանում՝ 34.1։
Աշխարհում ամենավատ վիճակը Դոմինիկյան հանրապետությունում է, Վենեսուելայում, Թաիլանդում, Իրանում, Իրաքում և Նիգերիայում, որտեղ 100 հազար մարդու հաշվով ավելի քան 30 մարդ է զոհվում: Լավագույն արդյունքներ ունեն Իսլանդիան և Շվեդիայն (2.8 և 3 մահ 100 հազար բնակչի հաշվով):
Ամեն տարի ճանապարհներին զոհվում է ավելի քան 1.24 մլն մարդ: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին ճանապարհային պատահարների հետևանքով մահացության ցուցանիշը կհասնի 3.6 միլիոնի։