«Եվրատեսիլը» որակազրկել է Չեռնոգորիայի և Մակեդոնիայի ձայները կանոնների խախտման պատճառով: Այս մասին գրում է Mirror-ը:
Երկու երկրները ներկայացրել են միայն հեռուստատեսային քվեարկության ընթացքում ստացված արդյունքները՝ չնայած մրցույթի կանոններով՝ դրանց պետք էր ավելացնել ժյուրիի ձայները:
«Երկու երկրների հեռացումը կքննարկվի հաջորդ նիստի ժամանակ՝ հունիսին»,- հայտնել է մրցույթի մամլո ծառայությունը՝ հավելելով, որ որակազրկման արդյունքները ոչ մի կերպ չեն ազդի Շվեդիայի հաղթանակի վրա:
«Եվրատեսիլի» եզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 23-ին Վիեննայում:









































