Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Գլուխները թռցնելու ժամանակը

Հայաստանի նախագահական ընտրությունները աչքի ընկան բավական հետաքրքիր արձանագրումներով, որոնցից մեկն էլ այն էր, որ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, իհարկե, խոշոր քաղաք ասվածը Հայաստանի պարագայում մեծապես հարաբերական է, բայց բոլոր խոշոր քաղաքներում հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդ որում, այդ քաղաքների աշխարհագրությունը բազմազան էր, այսինքն՝ այնպես չէր, որ դրանք կենտրոնացած էին մեկ-երկու մարզում: Սա հետաքրքիր դիտարկումների տեղիք տվող իրողություն է:

Նախ՝ առաջին եզրահանգումն այն է, որ ընտրությունը քաղաքներում անցել է համեմատաբար ազատ, ինչի արտահայտությունն էլ դարձել է արդյունքը: Նախկինում համեմատական ազատություն, կամ ավելի շուտ կեղծելու բարդություններ լինում էին Երևանում, առավելապես կենտրոնական հատվածներում: Սակայն անցած ընտրություններում, փաստորեն, այդ դժվարությունները եղել են նաև այլ քաղաքներում: Ինչով է սա պայմանավորված: Իշխանությունները չէի՞ն կարողացել կեղծել, թե՞ չէին ուզել, որ քաղաքներում շատ կեղծիք լինի: Ի վերջո, այդ կեղծիքներն առավել տեսանելի են լինում և առավել մեծ աղմուկ բարձրացնում: Իշխանությունների համար սա, բնականաբար, անցանկալի էր,և չի բացառվում, որ շեշտը դրվել է ընտրակեղծարար տեխնոլոգիաները հիմնականում գյուղերում աշխատեցնելու վրա՝ քաղաքները թողնելով այսպես ասած՝ որպես ցուցափեղկ:

Ըստ էության, այդ մարտավարությունը գոնե միջազգային դիտորդների մոտ հաջողություն արձանագրել է, այսինքն՝ նրանք արձանագրել են ընդհանուր առմամբ հանգիստ քվեարկություն: Սակայն այս իրողությունը երևի թե ունի նաև ներքին մի շերտ, որը կարող է դրսևորվել առաջիկայում:

Իշխանություններն իրենք էլ չեն թաքցնում, որ լինելու են ներքին կադրային վերադասավորումներ: Այդ մասին, օրինակ, հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քաղաքներում իշխանության թեկնածուի ունեցած պարտությունները ներքին վերադասավորումների լավ հիմքեր են: Իսկ իշխանական հայաստանյան համակարգը այնպիսին է, որ այդ վերադասավորումները պետք է հիմնավորվեն այսպես ասած՝ համակարգային տրամաբանության շրջանակում, քանի որ բոլոր պաշտոնները բաժանված են կլանային կամ թայֆայական սկզբունքով և որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս պետք է այդ տրամաբանության հիմքով արդարացվի, հիմնավորվի պաշտոնանկությունը:

Հակասահմանդարական համակարգերին բնորոշ իրողություն է դա, որը, դժբախտաբար, առկա է նաև Հայաստանում: Իսկ քաղաքներում կրած պարտությունները տվյալ դեպքում կարող են լինել այսպես ասած՝ տեղային կամ կլանային պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու հիմքեր, որոնք, փաստորեն, ձախողել են իշխանության թեկնածուի քրոզարշավը և ընտրությունները: Առավել ևս, որ արդեն կա այդպիսի նախադեպ: Խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ի այսպես ասած հետընթացի և ԲՀԿ-ի առաջընթացի համար պատասխան տվեց Վարդան Ղուկասյանը: Ընտրությունների արդյունքները դարձան այն հիմքը, որով համակարգում դրվեց Ղուկասյանի հարցը,և նրա հովանավոր Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ Վարդան Ղուկասյանին տրամադրել կապիտուլյացիայի:

Այդ նախադեպը կարող է ավելի զանգվածային կիրառություն ունենալ նաև առաջիկայում, այլ քաղաքների կամ այդ քաղաքների համար պատասխանատու մարզպետների պարագայում, որոնց կմեղադրեն իշխանության ծրագրերը տապալելու, հետևաբար՝ համակարգային պահանջներին այլևս չհամապատասխանելու մեջ և այդպիսով «անվավեր» կդարձնեն: Այսինքն՝ իշխանության մեջ ստեղծվել են բավականաչափ հիմքեր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետևորդների բանակ «ձևավորելու» համար, առավել ևս, որ Հայաստանի քաղաքային և մարզային իշխանությունների մեջ չափազանց շատ են այդ բանակին «արժանի» զինվորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում