Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Սուրը պահում են Ծառուկյանի գլխին

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների ստուգումների հարցում պետք է զգույշ լինել, քանի որ այդ ստուգումները զուտ ֆինանսական չեն, այլ պարունակում են չափագրումների, գուքագրումների հետ կապված լայն գործառույթներ:

Ինչպես հայտնի է, ստուգումների հանձնարարությունը տրվել էր դեռևս փետրվարին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շրջանակներում: Գագիկ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախորդ շաբաթ հայտարարեց, որ ստուգումների վերաբերյալ տվյալներ ու հաշվետվություն կլինի մայիսի վերջին՝ երևի մինչև հունիսի 5-ը: Սերժ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի՝ Ծառուկյանի խորհրդարանական մանդատի հարցում իշխանություններն, այսպես ասած, առկախեցին ճնշումը, իսկ ձեռնարկությունների, բիզնես-գործունեության հարցում այն փաստորեն շարունակվում է:

b507bfcc715b16118b6d78a5c5195484

Ակնհայտ է, որ այս ստուգումները Ծառուկյանի հանդեպ ճնշման լծակ են: Այնպես չէ, իհարկե, որ եթե իշխանությունները հայտարարեն, որ ոչինչ չկա անօրինական, անհրաժեշտության դեպքում, ասենք, մեկ ամիս հետո չեն կարող հայտնաբերել ուզած բանը: Եվ ուրեմն այստեղ խնդիրը, այսպես ասած, ռազմավարական չէ, և Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները շատ կոնկրետ իրավիճակային հանգամանքներով են պայմանավորված, այսինքն՝ հենց այսօր ինչ-որ հարց են լուծում:

Շատ հավանական է, որ խնդիրը սեփականության վերաբաշխմանն է վերաբերում, այսինքն՝ ստուգումները, այսպես ասած, ուղեկցում են Ծառուկյանի տնտեսական կայսրությունը մասնատելու գործընթացին: Բացառված չէ, սակայն, որ այստեղ մասնատումն ինքնին նպատակ չէ, այլ Ծառուկյանից պահանջվում են ինչ-որ քայլեր՝ մասնատումից խուսափելու համար:

Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը բարեգործական հեռուստաակտիվություն է ցուցաբերում, ինչպես «հին ու բարի» ժամանակներում: Մի կողմից՝ այս ակտիվությունը ընկալվում է որպես քաղաքականություն վերադարձի նախանշաններ, մեկ այլ կողմից՝ այս ակտիվությունը կարող է հանդիսանալ պարզապես Գագիկ Ծառուկյանին ինչ-որ քաղաքական պրոյեկտում ներգրավելու իշխանական մտադրության նշաններ:

^F8CA65613D65F1064204B3A482B9989F53B3F768865D53B120^pimgpsh_fullsize_distr

Այս ծիրում է նաև այն, որ ՀՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որոշել է սատարել Ծառուկյանի հովանավորյալ թեկնածուին: ԲՀԿ նախկին առաջնորդի շուրջ պլանները, սակայն, կարող են սահմանափակվել զուտ տնտեսական ֆունկցիոնալությամբ: Այստեղ երկու մարտահրավերներ են առկա՝ մեկը ինքնին տնտեսական իրավիճակն ու բյուջեի հավաքագրումն է, որտեղ առաջիկայում կարիք է լինելու ներքին ռեսուրսների բազայից խոշոր ներարկումների: Մյուսը սահմանադրական գործընթացն է, որը ծախսատար գործընթաց է լինելու և՛ քարոզչական տեսանկյունից, և՛ քվեարկության կազմակերպման: Ընտրություններ չկան, սակայն քվեարկության համար քաղաքացիներին կարիք կլինի կրկին գումար բաժանել, և այստեղ էլ պետք կլինի ձևավորել ընդհանուր ստվերային բյուջե: Այսինքն՝ կան երկու մարտահրավերներ՝ ստվերային և պետական բյուջեների հանդեպ:

Գագիկ Ծառուկյանը ռեսուրս է, որից այս մարտահրավերների պարագայում իշխանությունները հրաժարվել չեն կարող: Իսկ կարո՞ղ է դոնորի կարգավիճակից հրաժարվել դրանում քաղաքական մոտիվացիա չունեցող Ծառուկյանը: Կարող է՝ իհարկե, բայց երևի այդ պատճառով էլ իշխանությունները նրա դեմ կիրառում են մտրակի և կարկանդակի քաղաքականություն. մի կողմից՝ տվել են բարեգործական հեռուստաքարոզչության դաշտն ու Աբովյանի ընտրությունների «մանդատը», իսկ մյուս կողմից՝ պահում են ստուգումների «դամոկլյան սուրը», մինչև Ծառուկյանից վերջնականապես ստանան այն, ինչ անհրաժետ է, կամ այնքան, ինչքան անհրաժեշտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում