Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեի կարծիքով` շատերը պատշաճ հարգանք չեն ցուցաբերում թիմի ելույթների և արդյունքների նկատմամբ:
«Ասում են, որ «Բավարիա»-ն միայն Բունդեսլիգայի չեմպիոն է դարձել: Դա անարգանք է ակումբի նկատմամբ: Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար նաև հաջողություն է հարկավոր: Մեր բախտն այդ առումով, պարզապես, չի բերել»,- Goal-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլայի սաները Գերմանիայի չեմպիոն են դարձել, սակայն հաջողության չեն հասել երկրի գավաթի և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություններում:







































