Գնալով ավելի մեծ թվով ֆրանսիացիների մոտ է Կաննի կինոփառատոնը բացասական զգացումներ առաջացնում: Այս մասին են վկայում Odoxa ծառայության կողմից անցկացված հարցումները:
Ընդհանուր առմամբ՝ միայն 56%-ն է «դրական» վերաբերվում այդ կինոփառատոնին, իսկ «վատ կարծիքի» է 43%-ը:
Կինոփառատոնը բնութագրելիս հարցվածների 84%-ը նախընտրել է «չափից ավելի գլամուրային» ու «ցուցադրական» էպիտետները, 78%-ը՝ «անհասանելի հասարակ մարդկանց համար ու էլիտար», 77%-ը՝ «բավական մակերեսային»:
Այդուհանդերձ, այն «ազդեցիկ» է համարում 52%-ը, թեև 64%-ը վստահ է, որ այդ ամենը «պետական միջոցների զուր վատնում է»:
Միայն հարցվածների 23%-ն է դրական պատասխանել հարցին՝ «արդյոք ստիպո՞ւմ է ձեզ երազել այդ փառատոնը, կամ երազո՞ւմ եք դուք դրա մասին»: Բացասական պատասխան է տվել հարցվածների 76%-ը:
Միայն 34%-ն է կարծում, որ դա «գրավիչ տեսարան» է, իսկ 47%-ը՝ փառատոնը բաց է «աշխարհին»:







































