Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Շևքեթ Շայդուլինը ասաց, որ 2008-2010 թվականների ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել 101,9 տոկոս, իսկ 2011 թվականի ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում վերանորոգվել է 2766 կմ գիծ, փոխարինվել են 11604 փայտյա շպալներ և 69 երկաթբետոնե շպալներ:
Շևքեթ Շայդուլինը նշեց, որ 2010 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը կազմել է 1 միլիարդ դրամ վնաս: Այս տարի նախատեսվում է աշխատել առանց վնասի:










































