Monday, 13 05 2024
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել

Սկեսրայրը՝ շշով հարսի ճակատին, սկեսուրը՝ կրակխառնիչով հարսի դաստակին, հարսը՝ սկեսրոջ բերանին․ «պատերազմ» Աբովյանում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է ներընտանեկան մի բախման վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ այս ընտանիքում 2014 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 14-ի սահմաններում այնպիսի վիճաբանություն է ծավալվել, որ սկեսրայրն ու սկեսուրը՝ մի կողմից, իսկ հարսը՝ մյուս կողմից, կենցաղային տարբեր իրերով կռիվ են տվել ու միմյանց հասցրել վնասվածքներ:

65-ամյա սկեսրայրը իր որդու կնոջ գլխին խփել է ապակե շշով՝ ճակատի սալջարդ վերքի ձևով հարսի առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Սկեսրայրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

61-ամյա սկեսուրը նույն օրը, նույն՝ վերը հիշատակված հարսին ապտակել է ու վառարանի մետաղե տաք կրակխառնիչով երկու անգամ հարվածել նրա դաստակին՝ նախաբազկի մակերեսային այրվածքի ձևով պատճառելով թեթև վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

35-ամյա հարսը սկեսուրից «հետ չի մնացել», հարսին նույն հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որովհետև, ըստ մեղադրանքի, հարսը «անպատասխան» չի թողել սկեսրայրի շշային հարվածն իր ճակատին ու փոխադարձաբար նրա բերանին հարվածել է… երկաթե թեյնիկով՝ ստորին շրթունքի փափուկ հյուսվածքների սալջարդ, կզակի արյունազեղում պատճառելով:

Իրեղեն ապացույց են ճանաչվել, փաթեթավորվել ու առգրավվել արդեն հովացած կրակխառնիչը և երկաթե թեյնիկը:

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է եղել չհեռանալու մասին:

Սակայն կյանքն իր խմբագրումներն է կատարել ընտրված խափանման միջոցի հարցում: 65 տարեկան սկեսրայրը, չնայած ստորագրություն էր տվել չհեռանալու մասին, սակայն հեռացել է կյանքից՝ 2015 թվականի մարտի 4-ին մահանալով քաղցկեղից: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ դադարեցվել է՝ նրա մահվան հիմքով…

Հարսը մարտի 17-ին հաշտվել է սկեսուրի հետ, չի բողոքել, ու սկեսուրի նկատմամբ քրեական հետապնդումը ևս դադարեցվել է դատարանի որոշմամբ՝ տուժողի բողոքի բացակայության, կողմերի հաշտության հիմքով:

Ամբաստանյալի աթոռին մնացել է հարսը, ում վերաբերյալ կայացվել է դատավճիռ:

Գործով պարզվել է, որ ամբաստանյալն ամուսնացել ու ամուսնու հայրական օջախ է մտել 2000 թվականին: Նրա հարաբերությունները ամուսնու ծնողների հետ եղել են լարված: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանց ընտանիքում ծնվել է երկու երեխա:

2014 թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ներընտանեկան խնդրո առարկա կռիվը՝ սկեսրայրի, սկեսուրի, հարսի մասնակցությամբ: Ամբաստանյալի ամուսինն այդ ժամանակ արտագնա աշխատանքի է եղել Ռուսաստանում:

Դեպքի օրը, ժամը 13-ին պապիկն իր մեծ թոռնուհուն տարել է պարի պարապմունքի: Հարսը ցանկացել է իջնել տան առաջին հարկ՝ ամանները լվանալու և վառարանի մոտ կանգնած սկեսուրին ասել է, որ ճամփա տա: Սկեսուրն էլ պատասխանել է՝ ճամփան բաց է: Ահա այս «բարդ» խնդրից էլ ծավալվել են հետագա վեճն ու կռիվը:

Հարս ու սկեսուր իրար անպատվել, վիրավորել են: Սկեսուրը կրակխառնիչով հարվածել է հարսի նախաբազկին:

Տուն է վերադարձել սկեսրայրը: Կինը նրա համար հացի սեղան է պատրաստել: Այդ պահին սենյակ է մտել հարսը ու սկեսուրին դիմելով՝ ասել է, թե նա քիչ առաջ իրեն անպատվում ու խփում էր, ինչո՞ւ է հիմա հնազանդ կնոջ կեցվածք ընդունել: Սկեսուրը պատասխանել է, թե լավ է արել: Սկեսրայրն ասել է, թե իրենց տունն է, ինչ կուզեն, կանեն, եթե դուր չի գալիս, հարսը կարող է հեռանալ: Հարսը վառարանի վրայից վերցրել է երկաթե թեյնիկը, նետել է սկեսրայրի ուղղությամբ: Թեյնիկը դիպել է նրա շրթունքին…

Սկեսրայն իր  հերթին օղու ապակե շիշը նետել է հարսի ուղղությամբ, շիշը դիպել է հարսի ճակատին: Այդ հարվածից հարսը հետ-հետ է գնացել ու ընկել է գետնին:

Դրանից հետո հարսը ցանկացել է հեռանալ տանից, սկեսուրը փորձել է թույլ չտալ՝ ասելով, թե վնասվածքներով տնից դուրս գալ պետք չէ:

Այդ առիթով նորից վեճ է սկսվել: Հարս ու սկեսուր միմյանց մեկական ապտակ են հասցրել:

Ի վերջո, հարսը վերցրել է կրտսեր դստերն ու հեռացել է տնից: Նա նույն օրը գնացել է բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու:

Դատարանում միակ ամբաստանյալը՝ հարսը, իրեն մեղավոր չի ճանաչել սկեսրայրին հարվածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նա ասել է, թե տեսնելով, որ սկեսրայրը օղու շշով հարձակվում է իր վրա, պաշտպանվելու նպատակով է վառարանից վերցրել թեյնիկը ու նետել սկեսրայրի ուղղությամբ, սակայն թեյնիկը նրան չի դիպել: Դրանից հետո սկեսրայրը օղու ապակե շշով հարվածել է իր գլխին, ինքը վայր է ընկել: Ցանկացել է գնալ հիվանդանոց, բայց սկեսուրը թույլ չի տվել, իրենք նորից վիճել են, ապտակել են մեկմեկու:

Դատարանն արժանահավատ չի համարել Սոնյայի պնդումը, թե թեյնիկը նետել է սկեսրայրի ուղղությամբ՝ նրանից պաշտպանվելու նպատակով:

Ներկայումս հանգուցյալ սկեսրայրը գործի քննության ընթացքում հայտնել էր, թե ինքը թոռնուհուն տարել է պարապմունքի, տուն է եկել ու կնոջ հետ գտնվել է հյուրասենյակում: Ներս է մտել հարսը, ձեռքերը դրել է կողքերին ու ասել է՝ բան չունե՞ն իրեն ասելու, եթե այդքան տղամարդկություն ունեն, թող իր դեմը ասեն՝ տեսնի՝ ի՞նչ են ուզում իրենից:

Ինքն ու կինը նրան ասել են, որ հեռանա իր սենյակը: Բայց հարսը վերցրել է վառարանին դրված թեյնիկը, նետել է իր ուղղությամբ: Թեյնիկը դիպել է իր դեմքին, վնասել է շրթունքը: Ինքն էլ բարկացել է, սեղանից վերցրել է օղու շիշը, երկու-երեք մետրից նետել է հարսի ուղղությամբ: Շիշը դիպել է հարսի գլխին, ընկել է գետնին ու ջարդվել է:

Դրանից հետո հարսը փոքր թոռան հետ հեռացել է տնից:

Սկեսուրը հայտնել է, թե հարսը ոչ միայն իրենց հետ է լարված հարաբերությունների մեջ, այլև իր ավագ դստեր՝ իրենց սիրելի թոռնուհու: Նրա խնամքը, ըստ տատիկի, արդեն 14 տարի իրենք՝ տատուպապն են իրականացնում:

Դեպքի օրվա առավոտյան հարսը թոռնուհու հետ վիճել ու նրան «որբուկ» է ասել: Թոռնուհին վիրավորվել ու լաց է եղել: Պապիկը նրան համոզել ու տարել է պարի պարապմունքի:

Հարսը ննջասենյակից դուրս է եկել, վիրավորել է իրեն, ասել է, թե ինքն ու իր աղջիկները անբարոյական են: Ինքը, հարսին ճանաչելով, չի վիճել նրա հետ: Երբ ամուսինը տուն է եկել, ինքը հաց է դրել նրա համար: Հարսը հյուրասենյակ է մտել ու սկսել է բորբոքված խոսել: հետո վերցրել է թեյնիկն ու նետել է…

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո սկեսուրը համաձայնել է, որ վերջում ապտակել է հարսին:

Անչափահաս երեխաները ցուցմունքներ են տվել՝ ըստ իրենց «կողմնորոշման»: Կրտսեր երեխան պնդել է, թե մայրիկը պաշտպանվել է պապիկից ու տատիկից, իսկ ավագ երեխան ասել է, թե մայրը առիթներ է ստեղծել՝ պապիկի ու տատիկի հետ վիճելու համար…

Մեծերն իրենց խնդիրների մեջ ներքաշում են երեխաներին ու չեն նկատում՝ ինչ մեծ վնաս են հասցնում երեխաների հոգեկան աշխարհին, ինչպես են խաթարում նրանց մանկությունը…

Դատարանը հաստատված է համարել հարսի մեղքը՝ սկեսրայրի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան թեյնիկով հարվածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և հարսին դատապարտել է 30 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում