ԱՖղանստանում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցիոն ուժերի հրամանատար, ամերիկյան գեներալ Ջոն Քեմփբելը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի մասնակից երկրների ղեկավարները պլանավորում են Քաբուլում ստեղծել մշտական բազա, գրում է Washington Post-ը:
«Երկրները կտեսնեն, որ կան բնագավառներ, որոնցում նրանք կարող են օգնել Աֆղանստանին և կուզենան նրանց օգնել: Նրանց կողմից անհատական օգնության փորձի փոխարեն կհիմնվի ՆԱՏՕ-ի բազա, որտեղից էլ այդ օգնությունը կղեկավարվի»,- ասել է գեներալը:
Քեմփբելը նշեց, որ չնայած այդ բազան ղեկավարելու համար կընդգրկվեն քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչներ, ռազմական ուժերն այնտեղ կմնան անվտանգության նկատառումներով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլի դիվանագիտական շրջանում պայթյուն է տեղի ունեցել:








































