«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին խոստանում է Կարլո Անչելոտիին «Սան Սիրո» վերադարձնել, եթե Մադրիդի «Ռեալ»-ը որոշի լուծարել մասնագետի պայմանագրի ժամկետը:
«Ես քեմբեկների սիրահար չեմ: Նախկինում դիմել ենք նման քայլերի, բայց ապարդյուն: Սակայն ես հիանալի հարաբերություններ եմ պահպանում Կարլոյի հետ: Կարծում եմ` նրա վերադարձը դրական արդյունք կունենա: Եթե «Ռեալ»-ը հրաժարվի Անչելոտիի ծառայություններից, հուսով եմ, նա կգլխավորի «Միլան»-ը»,- Napoli TV-ն մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը:
Հիշեցնենք` Անչելոտին հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ից հեռանալու դեպքում 1-ամյա դադար կվերցնի:







































