Մալազիայի Փերլիս նահանգում ոստիկանությունը զանգվածային գերեզման է հայտնաբերել: Այս մասին գրում է The Straight Times պարբերականը:
Նշվում է, որ դրանք կարող են լինել Բանգլադեշից և Մյանմայից հարյուրավոր փախստականների մարմիններ:
Ներկա պահին մի քանի օտարերկրացիներ և տեղացիներ ձերբակալվել են մարդկանց վաճառելու կասկածանքով:









































