Թեև քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը՝ Ազատության հրապարակում այս պահին մոտ 500 մարդ կա, որոնք չեն ցրվում, նրանք խումբ-խումբ կազմած՝ զրուցում են մարդկանց հետ: Ոստիկանությունը պարբերաբար հայտարարում է, որ հանրահավաքն արտոնված չէ:
Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի մոտ մարդկանց հարցերին պատասխանում է Հրանտ Բագրատյանը, որը միացել էր հանրահավաքին: Մարդիկ ոգևորված են նրա ներկայությունից և ողջունում են նրա քայլը:
Հ. Թումանյանի արձանի մոտ մարդիկ հավաքված են և զրուցում են «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի հետ:
Հիշեցնենք, որ Ր.Հովհաննիսյանը կոչ էր արել հանրահավաքի մասնակիցներին՝ միայն ընտանիքներով, փոքր խմբերով, առանց վանկարկումների՝ բացի երկրի անունից, գնալ Եռաբլուր և ծաղիկներ դնել զոհված տղաների շիրմին: