Հանճարեղ գաղափարները շատ հաճախ ստեղծման պահին բացառիկ չեն թվում: Պատմությունը դեպքեր գիտի, երբ մարդիկ փող վաստակելու համար իրենց գաղափարները վաճառել են գրոշներով, իսկ որոշ ժամանակ հետո դրանք իրենց նոր տերերին բավական մեծ գումարներ են բերել: novate.ru-ն ներկայացնում է 10 ամենահայտնի գաղափարները, որոնք գրոշներով են գնել, հետո դրանք միլիոններ են բերել:
Էդգար Պոյի բանաստեղծությունը

Պոն սկզբում «Ագռավը» բանաստեղծությունը ցանկացել է տպագրել իր ընկերոջ ամսագրում, բայց մերժում է ստացել: Հետո նա բանաստեղծությունը վաճառել է The American Review-ին՝ 9 դոլարով: Ստեղծագործությունը շատ արագ տարածվել ու սիրվել է: Այն տպագրվել է երկրի պարբերականներում և հռչակ բերել Էդգար Պոյին: 2009թ. բնաստեղծությունն ընդգրկող առաջին գրքի օրինակներից մեկը վաճառվել է 662.500 դոլարով: Էդգար Պոն ամբողջ կյանքում աղքատության մեջ է ապրել և մահացել է՝ գրպանում գրեթե առանց գրոշի:
Անգլիական բուլավկա

Նյույորքցի հայտնի մեխանիկ Ուոլթեր Հանթն իր ընկերոջ 15 դոլար պարտքը վերադարձնելու համար որոշել է ինչ-որ օգտակար բան հորինել, ինչի դիմաց իրեն արագ կվճարեն: Նա հորինել է սովորական բուլավկան, որի արտոնագիրը 400 դոլարով վաճառել է 1849թ. ապրիլի 10-ին WR Grace ընկերությանը: Գյուտարարը մարել է պարտքը, իսկ WR Grace-ը միլիոններ է վաստակել:
Սերժանտ Փեփփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը

«Սերժանտ Փեփփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» The Beatles-ի 8-րդ ստուդիական ալբոմն է, որի շապիկը հեղինակել են բրիտանացի հայտնի փոփ-արտիստ Փիթեր Բլեյքը և նրա կինը՝ Յանն Հավորթը: Զույգին իրենց ծառայությունների համար վճարել են 100-ական ֆունտ սթեռլինգ: Ալբոմն ու դրա շապիկը լեգենդար են դարձել: Շապիկը ճանաչվել է երաժշտական ալբոմների թողարկումների բոլոր ժամանակների լավագույններից մեկը:
Ժելե

1895թ. հազի դեմ օշարակ արտադրող նյույորքցի Փիրլ և Մեյ Ուայթները ստեղծել են 88%-ով շաքարից բաղկացած համեղ արտադանք, որն անվանել են «ժելե»: Նրանք 1899թ. ժելեի արտոնագիրը վաճառել են իրենց հարևան Ֆրենկ Վուվարդին 450 դոլարով: 2013թ. ժելեի վաճառքի ծավալները կազմել են մոտ 500 մլն դոլար:
«Ջեյմս Բոնդի» թեմատիկ թրեք
«Ջեյմս Բոնդ» երաժշտությունը 1962թ. գրել է Մոնտի Նորմանը շարքի առաջին ֆիլմի համար: Կինոընկերությունը, որին դուր չի եկել ձայնը, վարձել է կոմպոզիտոր Ջոն Բարրիին, որ փոխի երաժշտությունը: Արդյունքը հիթ է դարձել: Բարրիին իր աշխատանքի համար 250 ֆունտ սթեռլինգ են վճարել, իսկ Մոնտի Նորմանը ստացել է ավելի քան 1 մլն դոլար հոնորար:
Coca-Cola

Դեղագործ Ջոն Փեմբերթոնը 1886թ. ստեղծել է Coca-Cola-ի առաջին բանաձևը: Հիվանդության և մորֆիից կախման պատճառով Փեմբերթոնն իր ստեղծած ըմպելիքի իրավունքները վաճառել է այլ ներդրողների 1484 դոլարով: Այդ ներդրողները, իրենց հերթին, արտոնագիրը վաճառել են բիզնեսմեն Ասա Քենդլերին 2300 դոլարով: Քենդլերը հիմնել է համանուն ընկերություն: Հետո նա իր ընկերությունը 1919թ. վաճառել է 25 մլն դոլարով:
Վան Գոգի «Կարմիր խաղողի այգի» նկարը

«Կարմիր խաղողի այգին» Վինսենտ Վան Գոգը ստեղծել է 1888թ. նոյեմբերին: Այդ նկարը միակ ստեղծագործությունն է, որ Վան Գոգը վաճառել է իր կյանքի ընթացքում: Վան Գոգն ապրել է աղքատության մեջ, մահացել ողբերգական մահով: Նկարը գնած Աննա Բոշն այն վաճառել է 1906թ. 10.000 ֆրանկով:
Տերմինատոր՝ Հոլիվուդի լավագույն գաղափարներից մեկը

80-ականների սկզբին Ջեյմս Քեմերոնը եղել է անհայտ ռեժիսոր առանց փողի և կացարանի: Նա քնել է իր ավտոմեքենայում կամ ընկերոջ տան բազմոցին: Այդ ժամանակ նա գրել է «Տերմինատորի» սցենարը, որն առաջարկել է շատ ընկերությունների Հոլիվուդում: Բայց ոչ ոք չի ցանկացել համագործակցել սկսնակ ռեժիսորի հետ՝ բացի Գեյլ Աննա Հերդի՝ New World Pictures-ից: Նա համաձայնվել է Քեմերոնին թույլ տալ լինել ֆիլմի ռեժիսորը, եթե նա դրա բոլոր իրավունքները վաճառի 1 դոլարով:
Թույն (Սարդ-մարդ)

1982թ. «Սարդ-մարդու» երկրպագու Ռենդի Շուելլերն Իլինոյս նահանգից ստեղծել է սյուժետային գիծ Marvel Comics-ի կազմակերպած մրցույթի համար: Որպես իր պատմության աքսեսուար Շուելլերը նոր կոստյում է մշակել սարդ-մարդու համար: Մի քանի ամիս հետո նա նամակ է ստացել Marvel-ի գլխավոր խմբագիր Ջիմ Շութերից, որն առաջարկել է այն գնել 220 դոլարով: Միայն ֆիլմի 3-րդ մասը, որը թողարկվել է 2007թ., մոտ 900 մլն դոլար է հավաքել աշխարհում:
Ջեկ Լոնդոնի «Նախնիների կանչը» վեպը

Վեպն առաջին անգամ հրապարակվել է 1903թ. հունվարին Saturday Evening Post ամսագրում, որը Լոնդոնին 750 դոլար է վճարել իրավունքների համար: Վեպը լույս է տեսել 1903թ. հուլիսի 1-ին՝ 1,50 դոլար գնով: Առաջին օրը վաճառվել է 10.000 օրինակ: Մինչև 1914թ. ԱՄՆ-ում վաճառվել է գրքի 500.000 օրինակ, մինչև 1964թ.՝ 6 մլն: Ո՛չ Լոնդոնին, ո՛չ նրա սերունդներին ոչ մի ցենտ չեն վճարել:










































