Շաբաթ օրը Փխենյանում սկսվել է հաջակցություն Կորեական թերակղզում խաղաղության՝ կանանց միջազգային ակցիան, որպեսզի ապառազմականացված գոտով ուղղվեն Հարավային Կորեա: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
«Կանայք ապառազմականացված գոտով» (WCD) ակցիայի մասնակիցները, որը միավորել է մոտ 3 տասնյակ ակտիվիստուհու աշխարհի 15 երկրից, ծրագրում են կիրակի օրը հատել երկու կորեական պետությունների միջև ռազմա-սահմանազատման գիծը:
Հաղորդվում է, որ կանայք կգնան Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային միացնող ավտոմոբիլային մայրուղով:
Ակցիայի կազմակերպիչներն իրեց կայքում հայտարարություն են հրապարակել, որում ասվում է, որ ապառազմականացված գոտին հատելու նպատակը 1950-1953թթ. ընթացած Կորեական պատերազմի դադարեցումն է, որը պաշտոնապես այդպես էլ չի ավարտվել: Ռազմական գործողությունները դադարել են միայն զինադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ: Ակցիայի մասնակիցները նաև մտադիր են բաժանված երկրի երկու մասերի կանանց հետ քննարկել Կորեական թերակղզում հակամարտության դադարեցման ուղիները:
Հարավային Կորեայի պահպանողական ուժերը և Հյուսիսային Կորեայից դասալիքները ծրագրում են խանգարել խաղաղ երթի մասնակիցներին, ինչի համար մոտ հազար մարդ կհավաքվի հանրահավաքի ապառազմականացված գոտու հարավային կողմում: Հարավային Կորեայի իշխանությունները ստիպված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ ուղարկել հանրահավաքի վայր՝ բախումները կանխելու համար:
Միևնույն ժամանակ ակցիայի մասնակիցներին ծրագրում է ողջունել մոտ 2000 հարավկորեացի:










































