Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Գալիս են թրջվելուց չվախեցողները

Հայաստանի դպրոցներում երեկ վերջին զանգն էր, և հազարավոր աշակերտներ ավարտելով իրենց դպրոցական տարեգրությունը՝ մուտք են գործում, այսպես ասած, հասուն կյանք, որտեղ նրանց առաջ բացվում են թե՛ նոր հնարավորություններ, թե՛ առաջանում է մեծ պատասխանատվություն՝ իրենց առաջ, հարազատների առաջ, միաժամանակ հասարակության և պետության առաջ: Երբ պատասխանատվության այս հարաբերակցությունը խախտվում է, հասուն կյանք մուտք գործած աշակերտները քաղաքացի դառնալու փոխարեն դառնում են «օջախցի», վերածվելով Հայաստանում այսօր գերակա մտածողության, պատկերացումների, հոգեկերտվածքի և վերջապես իշխող համակարգի մի աղյուս:

Հայաստանի Վերջին զանգի արարողությունը մեկն է այն առիթներից, երբ այդ նույն իշխող համակարգի, այսպես ասած, առավել «մեծ քարերը» իրենց ուղերձներն են հղում հասուն կյանք մուտք գործող աշակերտներին: Ուղերձներ են հղում Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, նույնիսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շատ այլ իշխանական գործիչներ: Նրանք գնում են դպրոցներ, մասնակցում են ինչ-որ արարողությունների: Այդ ուղերձներն ընթերցելիս կարելի է նույնիսկ հուզվել, ինչ-որ տեղ անգամ մեղավոր զգալ, որ այդ լուսավոր մտքերով, հռետորաբանությամբ մարդկանց գործունեությունը ենթարկվում է քննադատության: Բայց չկա ավելի մեծ ուղերձ, քան կյանքը, քան գործունեությունը, աշխատանքը և դրա արդյունքը:

Երբ, օրինակ, ընթերցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Վերջին զանգի առիթով, դպրոցին հրաժեշտ տվող և հասուն կյանք մտնող պատանիներին, ապա արժանապատիվ մարդ, ճշմարիտ հայրենասեր, 1,5 միլիոն անմեղ զոհերին ոգեկոչող քաղաքացի լինելու մասին հուզառատ խոսքերից հետո պարզ հարց է առաջանում՝ ի՞նչ եղան Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բացահայտումները Երևանի քաղաքապետարանի իրականացրած մրցույթների ոչ մրցակցային լինելու կապակցությամբ: Հանձնաժողովը բացահայտել էր, որ այդ մրցույթները՝ Երևանում տարբեր աշխատանքների հետ կապված, մեղմ ասած, տարակուսելի ընթացք ու արդյունք են ունեցել, մինչդեռ խոսքը մոտ 20 միլիարդ դրամի ոչ մրցակցային բաշխման մասին է, ինչի արդյունքում, ըստ հանձնաժողովի, բազմաթիվ աշխատանքներ ավելի թանկ են կատարվել, քան կարող էր լինել:

Կամ՝ այդ մրցույթների կազմակերպիչ Երևանի քաղաքապետարանի համար ի՞նչ են եղել արժանապատիվ քաղաքացիությունը, ճշմարիտ հայրենասիրությունը, հուզառատության մյուս դրսևորումները, որ առկա են Երևանի քաղաքապետի ուղերձում: Ո՞րն է ավելի խոսուն և իրական ուղերձ՝ տոնակա՞նը, թե՞ այսպես ասած մրցութային արդյունքներովը: Իհարկե, հաշվարկը գուցե այն է, որ պատանիները մինչ այդ չեն հետաքրքրվել մրցույթներով և առաջինը ծանոթանալու են տոնական ուղերձին: Բայց բանն այն է, որ կյանք մտնելուց հետո նրանք արդեն պարբերաբար, այսպես ասած, մրցութային ուղերձներին են ծանոթանալու:

Հայաստանի պաշտոնյաները մրցակցում են դպրոց ավարտող պատանիներին հուզելու իրենց ջանքերում: Գալուստ Սահակյանը, ի դեպ՝ դպրոցական նախկին ուսուցիչ, խոսում է ամբողջ կյանքի ընթացքում դպրոցի դրոշմ կրելու, գիտելիքի հետ անբաժան լինելու մասին: Մնում է հասկանալ, թե ո՞ր գիտելիքով, ի՞նչ դրոշմով է ձևավորվում այն խորհրդարանական մեծամասնությունը, որի ներկայացուցիչն է Գալուստ Սահակյանը: Ո՞ր գիտելիքի ու դրոշմի սկզբունքով է Գալուստ Սահակյանի ղեկավարած խորհրդարանը քվեարկում Հայաստանի համար հակապետական զարգացումների օգտին, որոնք վերաբերում են և՛ արտաքին, և՛ ներքին որոշումներին, որոնցում պարզապես անտեսվում են Սահմանադրության և օրենքների դրոշմները:

Ո՞ր դրոշմով են համատեղվում բիզնեսն ու իշխանությունը, բիզնեսն ու պատգամավորական մանդատը, երբ Սահմանադրության «դրոշմն» արգելում է գործարարին դառնալ պատգամավոր, արգելում է կեղծել ընտրությունը, ընտրակաշառք բաժանել և այլն: Ո՞ր դրոշմն ու գիտելիքի ի՞նչ ուժն է, որ անպատժելիություն է ապահովում Սուրիկ Խաչատրյանի և նրա որդիների համար, որոնք մարդկանց անպատիժ զրկում են կյանքից կամ առողջությունից: Ի՞նչ ուղերձներ է հղում Հայաստանի իշխանությունը այն կյանքում, ուր մուտք են գործում Հայաստանի դպրոցների շրջանավարտները: Ի՞նչ են տեսնում նրանք այդ կյանքում և ինչքանո՞վ է նրանց տեսածը հարաբերվում, համեմատվում, համադրվում նրանց լսածին, ընթերցածին:

Ովքե՞ր են Հայաստանում որոշում կայացնողները, «նորաձևություն» թելադրողները, իշխանություն կազմողները, պետության ներքին ու արտաքին ընթացք որոշողները: Ի՞նչ նկարագրի, ի՞նչ արժանիքների տեր մարդիկ են նրանք, ինչո՞վ են աչքի ընկել իրենց կյանքում՝ խաբեությունից, հանրային ու պետական ռեսուրսները մսխելուց, գողանալուց, քրեական տարբեր կարգի հանցագործություններից, ընտրություն կեղծելուց բացի:

Տեքստն ու իրականությունը լրիվ հակադիր պատկերներ են, և այդ պայմաններում պատանիներին ուղարկվող տեքստերը ոչ միայն իրականության քողարկման անհաջող փորձեր են, այլ փաստացի նաև անուղղակի վիրավորանք այդ շրջանավարտների հասցեին, քանի որ մարդկանց, ում անունից հղվում են այդ ուղերձները, փաստորեն, թվում է, որ այդ շրջանավարտները չունեն տեքստը իրականությունից զանազանելու մտավոր կարողություն: Որովհետև եթե այդ կարողությունը կա, ապա տեքստերն ու իրականությունը համեմատելուց հետո պետական պաշտոնյաներին ոչ թե շնորհակալություն, այլ հրաժարականի պահանջներ պետք է ուղղվեն:

Ընդհանուր առմամբ, իհարկե, ուղղվում է անտարբերություն: Պարզապես, ուշադրության չեն արժանանում թե՛ ուղերձները, թե՛ գործերը: Պարզապես, շրջանավարտները կյանք մուտք գործելիս առավելապես մտածում են ընդամենը ներկա իրավիճակին և իրականությանը ինչ-որ կերպ հարմարվելու և դրանում սեփական տեղ գտնելու կամ հեռանալու մասին: Բայց կան, իհարկե, նրանք, որոնք դպրոցին հրաժեշտ են տալիս կյանքը փոխելու հաստատակամությամբ՝ թեկուզ երազանքով: Նրանց համար ոչինչ են թե՛ ուղերձները, թե՛ առկա իրականությունը: Նրանք լի են նորին հասնելու, նոր իրականություն, նոր մտածողություն, նոր հոգեբանություն բերելու, կյանքը փոխելու, Հայաստանը փոխելու հաստատակամությամբ: Շատ են, թե քիչ: Էական չէ: Կարևորը, որ նրանք գալիս են, կան և համալրելու են հասարակության մեջ արդեն եղածը, որին մենք ականատես եղանք ապրիլի 23-ին երևանյան հորդառատ անձրևի տակ: Կարևորը, որ գալիս են թրջվելուց նորանոր չվախեցողները, և նրանք ինտենսիվացնելու են նոր Հայաստանի «ոռոգումը»՝ հաղթահարելով դատարկ ուղերձների երաշտ իրականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում