ԱՄՆ արդարադատության նախարարությունը General Motors ընկերությանը մեղավոր է ճանաչել կոնցեռնի մի շարք ավտոմեքենաների բռնկման կողպեքի թերության մասին տեղեկությունը թաքցնելու մեջ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Նյու Յորքի դատախազության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների հետաքննությունը տևել է ավելի քան 1 տարի։
Նշվում է, որ թերության հետևանքով կարող էր 104 մարդ մահանալ։
Այժմ ընկերությունը կփորձի քննության հետ համաձայնության գալ՝ ջանալով նվազեցնել տուգանքի չափը, որը կարող է գերազանցել անցած տարի Toyota-ի կողմից վճարված 1.2 մլրդ դոլարը։
Ավելի վաղ GM-ը խոստովանել էր ավտոմեքենաների բռնկման կողպեքի թերության պատճառով մահվան 77 դեպքերը։









































