Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում տեղի է ունեցել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 1,8 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու հուշագրի ձևական ստորագրում:
Համապատասխան որոշումը Եվրահանձնաժողովն ընդունել էր դեռ տարեսկզբին: Ինչպես TASS-ին բացատրել է Եվրոպայում դիվանագիտական աղբյուրը, միջոցները հատկացվելու են ամառվանից սկսած, 600-մլն եվրոյի երեքական տրանշով ու պայմանավորված կլինեն Բրյուսելի հետ համաձայնեցված բարեփոխումների փաթեթի իրականացմամբ:
Արարողությանը մասնակցել են բյուջեի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարևան ու Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն:
Ուկրաինային Եվրամիության տրամադրելիք 1,8 մլրդ եվրոն ընդհանուր ծրագրի միայն մի մասն է: Այս մասին հայտարարել է Վալդիս Դոմբրովսկիսը հուշագրի ստորագրման արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսում:









































