ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների խմբավորման կողմից Պալմիրայի զավթումը մեծ ողբերգություն է, սակայն իսկական աղետ են Սիրիայի խաղաղ բնակչության ամենօրյա տառապանքներն ու զոհերը: Այս մասին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է TASS-ը:
«Սարսափելի ողբերգություն է, երբ համաշխարհային մակարդակի մշակութային արժեքը զավթված է ահաբեկիչների կողմից, սակայն ամեն օր ԴԱԻՇ-ը և Սիրիայի ռեժիմը մարտեր են մղում, որից տառապում է քաղաքացիական հասարակությունը` զոհ դառնալով երկկողմանի ճնշումներին: Այդ պատճառով էլ մենք պետք է գործենք, քանի որ սպառնալիքի ներքո են ոչ միայն պատմական հուշարձանները, այլև խաղաղ բնակչությունը: Դա այն է, ինչ արել է Ֆրանսիան երկար ժամանակ»,- ասել է Օլանդը:












































