Մահմեդական ծայրահեղականության և ահաբեկչության սպառնալիքը կարող է միավորել հայերին ու ադրբեջանցիներին ընդհանուր վտանգի առջև, «Ամերիկայի Ձայն»–ին տված հարցազրույցում հայտարարեց Միացյալ Նահանգների կոնգրեսական Դեյնա Ռորաբախերը, ով ղեկավարում է Եվրոպայի, Եվրասիայի և առաջացող վտանգների ենթակոմիտեն:
«Կարծում եմ, եթե «Իսլամական պետություն» խմբավորումը շարունակի հաջողություններ գրանցել ու նոր տարածքներ զավթել՝ անթիվ մարդկանց սպանելով, մենք ականատեսը կլինենք մի նոր դաշինքի ստեղծման, որում կհայտնվեն ժողովուրդներ, որոնք մինչ այդ չէին կարողացել համաձայնության հասնել», – ասաց Ռորաբախերը:
Ըստ կոնգրեսականի, «Իսլամական պետություն» խմբավորումն անհրաժեշտ է ոչնչացնել, քանի դեռ այն վերջնականապես չի ապակայունացրել ամբողջ մոլորակը: Ռորաբահերի խոսքով՝ ծայրահեղական ահաբեկիչների մարդատյաց գաղափարախոսությունը հնարավոր է հաղթահարել միայն միասնաբար. – «Մեզ անհրաժեշտ է միասնականություն ցուցաբերել, ինչպես մենք ցուցաբերեցինք այն կոմունիզմի դեմ պայքարում»:
Մանրամասները՝ տեսանյութում










































