«Օր առանց երաժշտության» գործադուլի պատճառը դարձել է տասնյակ հազարավոր երաժիշտների և այդ ճյուղի աշխատակիցների դժգոհությունը, նրանց կարծիքով բարձր ավելացված արժեքի հարկից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երաժիշտները չորեքշաբթի գործադուլ են հայտրարել՝ չեղյալ հայտարարելով բոլոր համերգները:
ԱԱՀ-ն Իսպանիայում երաժիշտների համար ամենաբարձրն է՝ 21 տոկոս, երբ Ֆրանսիայում այն 5,5 % է, Գերմանիայում՝ 7%, իսկ Իտալիայում՝ 10%: Նրանց կարծիքով դա թույլ չի տալիս իրենց նորմալ վաստակել, ինչպես նաև ազդում է համերգների տոմսերի գների վրա:
2012-ից սկսած, երբ մտցվեց այդ հարկի չափը, մոտ 30 հազար երաժիշտ կորցրեցին իրենց աշխատանքը, իսկ համերգ հաճախորդների թիվը կրճատվեց 1/3-ով:
Գործադուլի դուրս եկած երաժիշտները պահանջում են 4%-ով իջեցնել հարկը:









































