Wednesday, 24 06 2026
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ

Քրիստոնեությունը ևս հեղափոխություն էր (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» ՍԻՐԱՆԿՅՈՒՆ հաղորդաշարի զրուցակիցն է թատերագետ, ՀԱԿ մշակութային հանձնաժողովի անդամ Արա Նեդոլյանը:


– Արա, վերջին շրջանում թեև շատ արվեստագետներ են սկսել խոսել մշակութային հեղափոխության անհրաժեշտության, կամ ընդհակառակը, վտանգների մասին, սակայն, մեծ հաշվով, դրա մասին պատկերացումները դեռևս մնում են աղոտ: Ինչպե՞ս կսահմանեիք` ինչ է մշակութային հեղափոխությունը:


– Նախ սահմանենք` ինչ է մշակույթը, այստեղ կա երկու սկզբունքային, հակադիր մոտեցում: Մեկը՝ իներցիայով գործող հնացած այն պատկերացումն է, որը անվավեր է անցյալ դարի 50-ական թվականներից, ըստ որի` մշակույթը մարդու առնչություն է «այլ»-ի, անհայտի հետ, այսինքն` անհայտ տիեզերք, անհայտ աշխարհ, անհայտ Աստված, այլ, անհայտ ազգեր, սեռերի հարաբերությունը իբրև «այլերի»: Այն իր բնույթով հողագործական մշակույթ է, երբ որ բնական պայմանները անկախ են մարդու կամքից և ճակատագրական դեր են խաղում, հետևաբար՝ մարդու կյանքի հիմնական իմաստը այդ անհայտի հետ հարաբերակցվելն էր: Երբ անհայտն արդեն չկա, արդեն հայտնի է, իսկ մարդկային գիտակցությունը դրան հասել է 19-րդ դարից սկսած և 20-րդ դարի կեսերին, և այսպես կոչված ոչ մարդկային աշխարհն այլևս չկա, երբ մարդը հնարավորություն ստացավ ոչնչացնել աշխարհը միջուկային զենքի միջոցով և ստեղծել պոտենցիալ աշխարհը գիտությունների իմացությամբ՝ այս ժամանակվանից ոչ մարդկային աշխարհ, փաստորեն, գոյություն չունի, այն ամբողջությամբ, ինչպես Արման Գրիգորյանն է ասում, գտնվում է մարդկային մշակույթի ներսում և ոչ դուրսը: Եվ ուրեմն մարդու հիմնական խնդիրը ոչ թե հարաբերակցվելն է անհայտի հետ, այլ արդեն իրար հետ: Մշակույթը այսօր կարող է սահմանվել միայն և միայն իբրև մարդկանց հարաբերակցվելու ձևեր: Վերջին 60 տարում միակ խոշոր գյուտը ինտերնետն էր, այսինքն` ստեղծվեց կոմունիկացիոն, մարդ-մարդ հարաբերակցություն համակարգը: Իսկ մշակութային հեղափոխությունը հենց այդ իրողության, տեղի ունեցած այդ վիթխարի մարդկային նվաճման ընկալումն ու ընդունումն է: Ես կասեի` դրա առաջին հիմքը քրիստոնեությունն է դրել, որը ոչ թե ոմն ան/գերմարդկային Աստված է պատկերացրել, այլ քո եղբայր, մարդ աստվածը, այսինքն` մարդ-մարդ հարաբերակցությունն ամբողջ տիեզերքի մակարդակով:


– Փաստորեն, քրիստոնեությունն ինչ-որ առումով հեղափոխությո՞ւն էր:


– Այո՛, քրիստոնեությունն այդ կոմունիկատիվ հեղափոխության նախադրյալներից մեկն էր: Ինչ պրակտիկ հետևանքների է բերում ասածիս գիտակցումը. օրինակ` մեզ մոտ շատ ընդունված է խաբել կամ անարդարացի վարվել մարդու հետ: Դա հնարավոր է, երբ մարդը պարզապես մարդու կողքին է, բայց իրենք մի համակարգի մեջ իրենց չեն ընկալում` ախպեր, ես քո հետ գործ չունեմ, ես գործ ունեմ իմ ճակատագրի հետ, իմ Աստծո, իմ Հայրենիքի, Ազգի հետ, իսկ քեզ հետ ես գործ չունեմ, քեզ կարող եմ խաբել կամ անարդարացի վարվել, կարևոր չէ: Բայց երբ գիտակցվում է, որ ոչ, ես որտեղ էլ նայեմ, միայն քեզ հետ գործ ունեմ, իսկ Դու- նույն Ես-ն ես, կարևորագույնը դառնում է այդ հարաբերակցությունը: Եվ պարզ է դառնում, որ հենց կոմունիկատիվ իրավիճակում է ամբողջ իմաստը: Մարդը չի պարունակում միտք իր ներսում, միտքը մարդկանց միջև է, կոմունիկացիայի ընթացքում է առաջանում:


– Արա, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարող ենք համարել, որ մշակութային հեղափոխության գործընթացներ են տեղի ունենում:


– Ասեմ, որ հիմնական մշակութային հեղափոխության գործոնը հենց քաղաքական հեղափոխությունն է, այսինքն` սահմանադրական կարգի վերականգնումը կամ սահմանումը: Սա նշանակում է, որ մենք հակադրված ենք այդ հին մշակութային պատկերացման հետ, որը գործ ունի մետաֆիզիկ երևույթների հետ, որը գործ չունի քաղաքացիների հետ, այլ Երկիր, Պետություն, Ազգ, Ընտանիք և անընդհատ «ինչերի» հետ, այսինքն` գոյականների հետ: Եթե հին համակարգի փիլիսոփայական հիմքը վերծանենք, որի դեմ մենք այսօր պայքարում ենք, ապա դա՝ սրբազան գոյականների համակարգն է, անգամ հնարավոր է դա լինի Դեմոկրատիա, կարող է անգամ Սահմանադրություն լինել: Այսօր մեր ազատագրական շարժումն առաջ է քաշում բոլորովին այլ արժեքներ, այսինքն` ոչ թե գոյականներ, այլ բայեր, սահմանադրությունը և ժողովրդավարական պետությունը ընկալվում են իբրև մարդկանց հարաբերակցության մեխանիզմ, ոչ թե մարդն է ծառայում դրանց` իբրև կուռքերի, այլ դրանք են ծառայում մարդուն, քաղաքացուն` իբրև մեթոդներ: Իսկ սահմանադրության մեջ իրականում գրված են միայն մարդկանց հարաբերակցության մեխանիզմները, մեթոդները: Այնտեղ որևէ սրբազան երևույթ չկա: Թեև կան մի քանի հնացած կետեր, բայց դրանք շտկելը պրոբլեմ չէ:


– Մարդը, ով գալիս է Ազատության հրապարակ, արդյո՞ք պատկերացնում է` ի՞նչ է տեղի ունենում:


– Մշակութային հեղափոխությունը պարզապես մի հասկացողությունների դաշտից անցում է մյուս հասկացողությունների դաշտ: Այդ անցման կամ հեղափոխության հետևանքը ազատությունն է, սրբազան գոյականներից գործնական ազատությունը, երբ որ գիտակցվում է, որ ազատության իմաստը գործելու մեջ է, գործելու ընթացքում կարող է ստեղծվել ինչ ասես, ինչ ուզես, կարող ես հասնել ինչի ուզես, եթե դու իմանում ես, որ կյանքում կարևորը միայն և միայն կոմունիկացիաներն են, միայն և միայն մարդիկ են, և միայն ու միայն մարդկանց հետ պետք է կառուցել այդ կոմունիկատիվ համակարգը, որի հիմքը սահմանադրությունն է, և որի ավելի խորքային հիմքը էթիկան է, չասեմ բարոյականությունը, որովհետև իհարկե «բարոյականություն» բառը սխալ չէ, բայց, այնուամենայնիվ, ասոցացվում է հին մշակույթի հետ: Այսօր կարելի է ասել էթիկա, այսինքն` այնպիսի համակարգ, որտեղ ամեն մեկիս գործողությունը կարողանա ծավալվել առավել անկաշկանդ, բայց դրա արդյունքում՝ կարողանանք իրար նպաստել և ոչ թե խանգարել, որ հնարավոր լինի համերաշխություն և համագործակցություն, և ոչ թե մրցակցություն, որը հին մշակույթում անխուսափելի է իբրև միևնույն գոյականին տիրանալու ցանկության հետևանք: Նոր մշակույթում գոյականները ստեղծվում և գնում են առանց սրբազնանալու:


– Ինչո՞ւ չի ստացվում համերաշխությունը, որտե՞ղ է խզումը, պառակտումն ամեն անգամ խորանում է, և համագործակցությունը չի ստացվում:


– Կա մեկ սկզբունքային պառակտում, դա մշակույթի մասին երկու հակադիր պատկերացումներն են, հին սրբազան մշակույթն է և նորը` կոմունիկատիվ և ազատ, այսինքն` կենտրոնացված մշակույթ, որում գոյականները միշտ հիերարխիա են կազմում, կան միշտ ավելի կարևոր գոյականներ` թագավոր, փոխթագավոր, բաժնի վարիչ և այլն: Իսկ եթե մենք մտածում ենք բայերով, այսինքն` առնչություններով, այստեղ հիերարխիա չկա, այստեղ կա հավասարության և անսահման ազատության սկզբունք, և փաստորեն այսօր պայքարում են հիերարխիան և հավասարությունը, անհատապաշտությունը և հավասարությունը, ապակենտրոնացումը և կենտրոնացված հիերարխիկ համակարգը: Նրանց մեջ խզումը, անշուշտ, անխուսափելի է, բայց մենք ընկալում ենք բոլոր մարդկանց, այդ թվում նաև հին մշակույթ կրող մարդկանց որպես նույն ձևի կարևոր և ազատ մարդիկ, էական մարդիկ, որոնք ազատ են փոխելու իրենց պատկերացումները, մտնելու այդ իրական կոմունիկացիայի մեջ և ոչ թե ստել` հղում անելով սրբազան ստերին: Այնպես որ, կա գաղափարական խզում, բայց չկա անձնական խզում, չկա անձնական մրցակցություն, չկա ես հաղթում եմ քեզ, որպեսզի օգուտ պոկեմ քեզանից, տիրանամ քո ունեցվածքին: Ես հաղթում եմ՝ քեզ ազատազրկող հրեշին միայն:


– Պատմության ընթացքում միշտ նորը հաղթում է, այս դեպքում ի՞նչ կլինի:


– Պատմության ընթացքում կա՛մ հաղթում է նորը, կա՛մ կործանվում է նա, ով չի կարող դառնալ նրա կրողը: Ես ազգի, հասարակության նոր կայացման փուլ եմ տեսնում. կա՛մ կայանում է, կա՛մ չի կայանում, իսկ դրանից է կախված, թե ինչքանով է հասանելի, հասարակության մակարդակով, ազատ գործողությունը: Անկախության հարցը, եթե մակերեսային չդիտենք, դա սեփական գործողություն արտադրելու ունակությունն է կամ դրա բացակայությունը: Ուրեմն եթե դու գտնվում ես ճիշտ հայեցակարգի մեջ, այսինքն` ճիշտ ես տեսնում աշխարհը և նրա էական «քարտեզը», դու ի վիճակի ես գործել, այդ դեպքում դու արտադրում ես ժամանակը, ժամանակը գործողությունների հանրագումարն է, իսկ եթե ոչ, ուրեմն դու ի վիճակի չես գործել, ուրեմն դու ուրիշի գործողության օբյեկտն ես, և ժամանակը քեզ վրա երկնքից է ընկնում: Դրանից է կախված անկախության, ինքնիշխանության հարցը, եթե դու ճիշտ ես գիտակցում աշխարհի և մարդկանց մեջ էական կապերը, եթե քեզ համար այլևս չկա Թուրքիա, Ադրբեջան, ԱՄՆ, Ռուսաստան և այլն, այլ դու գիտակցում ես, որ ամեն տեղ մարդիկ են ու ամեն տեղ կոմունիկացիոն հարաբերություններ են, դու լրիվ այլ կերպ ես տեսնում աշխարհը, այլ կեցվածքով ես հանդես գալիս:


– Դրա մասին ո՞վ պետք է առավել շատ խոսի:


– Այստեղ ջրբաժան է անցնում. երբ մարդը մտնում է կամ չի մտնում անսուտ կոմունիկացիայի մեջ, զանգվածային քաղաքական պայքարի իրավիճակները շատ դրական են այն իմաստով, որ մարդ պատասխանատու և անմիջական կոմունիկացիայի մեջ է մտնում, որտեղ սրբազան գոյականներ շարել-շահարկելը ոչ մի բան չարժի, որտեղ արժեն քո գործողությունները և քո կոմունիկացիան, դա շատ արագ և արդյունավետ մաքրում, առողջացնում է մարդու գիտակցությունը. նա հրաժարվում է այդ կարծրացած հասկացողություններից և սկսում է հասկանալ ու գնահատել իրական կատարվողը, նրա իմաստը ու սյուժեն: Իհարկե սա դպրոց է, և ամեն մեկը պետք է անցնի այդ դպրոցով, քանի որ այն մարդու գիտակցությունը տեղն է բերում, դարձնում կոնկրետ, այժմ և այստեղ գործող գիտակցություն: Գիտակցությունն արթնանում է այն իրավիճակներում, երբ ամեն մարդ իրեն գիտակցում է իբրև քաղաքացի, իսկ քաղաքացին անընդհատ գործողն է, նա պատասխանատու է ամեն ինչի համար, և նրա այդ քաղաքացիական միտքը դառնում է ադեկվատ:


– Կարելի՞ է ասել հիմա քաղաքացիական մտքի վերարտադրման, զարթոնքի շրջան է, մանավանդ որ` 2008-ից հետո էլ խոսվեց այս մասին:


– Այսօր իսկապես գիտակցվում է, որ սա քաղաքացիական շարժում է, սա շարժում է հանուն ազատության, հանուն սահմանադրության և հանուն նրա, որ այս երկրում վերջապես մարդկանց հարաբերություններում էթիկա հաստատվի:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում