Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ երեկոյան, անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան- Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus« մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 կրակոց: Կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը:
Կրակահերթից ոչ ոք չի տուժել, վիրավորներ չկան:
Մանրամասները՝ կայքում









































