«Պարեր աստղերի հետ» շոուի ամերիկյան տարբերակի 20-րդ եթերաշրջանում հաղթել է Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի ավագ դուստրը` Ռումեր Ուիլիսը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Հայտնի դերասանների դուստրը պարում էր պրոֆեսիոնալ պարուսույց Վալենտին Չմերկովսկու հետ:
Եզրափակչում Ռումերի ելույթին ներկա էր ամբողջ աստղային ընտանիքը` հայրը` Բրյուս Ուիլիսը, կնոջ` Էմմա Հեմինգի հետ, մայրը` Դեմի Մուրը, և քույրերը` Թալուլան ու Սքաութը:
«Դա իմ ամենաանհավանական կենսափորձն էր»,- ասել է Ռումերը:
Աղջիկը նաև շնորհակալություն է հայտնել իր պարընկերոջը 3 ամիս տևած աջակցության, բարեկամության, հավատարմության և հումորի համար:
https://youtu.be/-jvDWp2J9_U