Կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն ճանաչվել է «Լիվերպուլ»-ի 2014/15թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Բրազիլացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 34 խաղ՝ խփելով 5 գոլ ու կատարելով 5 գոլային փոխանցում:
Ակումբի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Ռահիմ Ստերլինգը: Թիմի ավագ Սթիվեն Ջերարդը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, մրցանակ է ստացել ակումբում ունեցած նվաճումների համար:









































