Այսօր Apple ընկերությունը նորացրել է Retina դիսփլեյով 15-դյույմանոց MacBook Pro-ն, որը ներկայում հագեցած է նոր Force Touch թրեքփադերով, ավելի արագ ֆլեշ-հիշողությամբ, ավտոնոմ ռեժիմի ժամանակի մեծացման մարտկոցներով ու ավելի արդյունավետ դիսկրետային գրաֆիկայով:
Apple-ը ներկայացրել է նաև 27 դյույմանոց iMac-ը՝ Retina 5K դիսփլեյով, որը հագեցած է 14.7 մլն պիքսելանոց էկրանով, 4 միջուկանի պրոցեսորով ու AMD գրաֆիկայով՝ հայտնում է vestifinance.ru-ն:
Նորացված 15-դյույմանոց MacBook Pro-ն՝ Retina դիսփլեյով, հագեցած է նաև Force Touch թրեքփադով, որում ներդրված են սեղմման ուժի հաղորդիչներ ու Taptic Engine, որն ապահովում է տակտիլային արձագանք:
Նոր 27-դյույմանոց iMac-ը՝ Retina 5K դիսփլեյով, հասանելի է Apple Online Store-ում:











































