ԱՄՆ կոնգրեսականները քվեարկել են 2016 ֆինանսական տարում աշխատավարձերի ավտոմատ բարձրացումից հրաժարվելու օգտին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ինչպես ասվում է օրենքի նախագծի բացատրական փաստաթղթում՝ «2016 ֆինանսական տարում ԱՄՆ իշխանության օրենսդիր ճյուղին կտրամադրվի 3.3 մլրդ դոլար։ Փաստաթղթում պահպանվում են օրենսդիրների աշխատավարձերի սառեցումը, բացառված է ցանկացած բարձրացման հնարավորությունը»։
Օրինագծին աջակցել են 357 կոգրեսականներ, դեմ են քվեարկել 67-ը։
Կոնգրեսի անդամները մտադիր են հրաժարվել աշխատավարձերի բարձրացումից արդեն 7-րդ անգամ անընդմեջ։ Կոնգրեսականների տարեկան աշխատավարձը մնում է նախկին մակարդակի վրա՝ 174 հազար դոլար։










































