Wilkinson Sword ապրանքանիշը կազմել է ամենագրավիչ ոտքեր ունեցողների վարկանիշային աղյուսակ: Առաջին տեղում հայտնվել է Հոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոն: Ցուցակում եղել են նաև Օդրի Հեփբերնը, Թեյլոր Սվիֆթը, Անջելինա Ջոլին և այլ աստղեր, հաղորդում է Metro-ն:
Wilkinson Sword-ի ներկայացուցիչների խոսքերով, Մերիլին Մոնրոի օգտին քվեարկել են մասնակիցների 47%-ը: Երկրորդ տեղում է երգչուհի Քայլի Մինոուգը (22%), երրորդում՝ 1960-ականների թոփ մոդել Թվիգին (17%): Հարցումներին մասնակցել են հազարից ավելի 16-ից 55 տարեկան կին:
Տասնյակի հաջորդ տեղերը գրավել են՝
4. Թինա Թերները, երգչուհի (16 %);
5. Ջերի Հոլիուելը, երգչուհի (15 %);
6. Բեթի Գրեյբլը, դերասանուհի և երգչուհի (7,8 %);
7. Քեյթ Միդլթոնը, Քեմբրիջի դքսուհի (7,4 %);
8. Անջելինա Ջոլի (7,2 %);
9. Վիկտորյա Փենդլթոն, սպորտսմենուհի (6,5 %);
10. Օդրի Հեփբերն, դերասանուհի (4,9 %)
Այս հեղինակավոր վարկանշում նաև ընդգրկված էին թոփ-մոդել Նաոմի Քեմբլը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, դերասանուհի Քեմերոն Դիասը, և սուպերմոդելներ Քեյթ Մոսը և Ժիզել Բունդխենը:
Նմանատիպ վարկանշային հարցումներ կանոնավոր կերպով անցկացվում է տարբեր ապրանքանիշների և հրատարակչությունների կողմից: Ապրիլ ամսին տղամարդկանց FHM ամսագիրն աշխարհի ամենասեքսուալ կնոջը համարել է դերասանուհի Միշել Քիգանին, իսկ նույն ժամանակ People ամսագիրն աշխարհի ամենագեղեցիկ կնոջը հայտարարել է դերասանուհի Սանդրա Բալոկին:









































