Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվայնացված նամակները և փաստաթղթերը մատչելի են դարձել համացանցում ազատ դիտման համար: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն:
Գրիմ եղբայրների 1698-1949 թվականների միջև թվագրված 37 հազար տեքստի բնօրինակները պետարխիվին է փոխանցել Մարկո Պլոկը՝ Վիլհելմ Գրիմի ծոռը: Թվայնացման աշխատանքները տևել են 3 տարի:
Գրիմ եղբայրներն ընդամենը տպագրել են 200 հեքիաթ, որոնցից շատերը դարձել են ֆիլմեր և մուլտֆիլմեր: Կյանքի վերջում եղբայրները ստեղծել են գերմաներեն առաջին բառարանը, սակայն չեն հասցրել ավարտել:







































