Նյու Յորքում ընթանում է շքեղ բնակելի երկնաքերների շինարարությունը, որոնք ստվերում են Մանհեթենը:
Տեղացիները բողոքում են, որ Կենտրոնական այգու մոտ կառուցվող շենքերը նրանց զրկում են արևի լույսից: Սակայն, ոչ մի նորմատիվային ակտ չկա, որ դրանց հիման վրա հնարավոր լիներ դադարեցնել շինարարությունը, հայտնում է RT-ն:
Երկնաքերների համալիրը, որ կառուցվում է 57-րդ ու 59-րդ փողոցներում, ռեկորդային գնի ու բարձրության համար անվանել են «միլիարդատերերի շարք»:Այդ ապակե կառույցներն ունենալու են 547 մետր:









































