Friday, 26 06 2026
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ ընտրությունները ժողովրդավարական զարգացման հանդեպ հավատարմության վկայություն են. Նալբանդյանը՝ Բրյուսելում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին, որին ներկա են եղել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Եվրոպայի խորհրդի 36 անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ և այլ անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ելույթ ունենալով նստաշրջանին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Եվրոպայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցի համար և նշել, որ Հայաստանը կիսում է զեկույցում տրված գնահատականն առ այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների և իրավական պետության ամրապնդումը կարող են էլ ավելի նպաստել Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության արմատավորմանը:

«Մենք համոզված ենք, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը չպետք է և չի կարող պայմանավորվել այն տարածքի կարգավիճակով, որտեղ ապրում են ժողովուրդները։ Խոսելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզվով՝ որևէ անձ՝ անկախ իր բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ուստի, խրախուսելի են գլխավոր քարտուղարի ջանքերը՝ շարունակելու բացահայտել Եվրոպայի խորհրդի չափանիշների կիրառումը կազմակերպության իրավասության ողջ տարածքում», – շեշտել է Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նշել է. «Մայիսի 3-ին Արցախն անցկացրեց իր վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հավատարմության հերթական վկայությունն են։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակաբար նշել են Արցախի իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով իրենց բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական ճանապարհով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Վերջին ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարությունում համանախագահները վերահաստատեցին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը իր ապագան որոշելու գործում»։

Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Համանախագահները հստակ մատնանշել են լարվածության պատասխանատու կողմին: Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանին՝ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ սահմանին ներխուժումների կապակցությամբ, ուղղակիորեն կոչ արել Բաքվին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»:

Համանախագահները մտահոգություն են հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների հասցեին Բաքվից հնչող անհիմն քննադատության առնչությամբ: Ադրբեջանական շարունակական սադրանքները զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացության քարոզով։ Ավելին, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, մտավորականները և լրագրողները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են, հայտնվում են ճաղերի հետևում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, ահազանգել են հայերի հանդեպ ատելություն սերմանող այդ քաղաքականության մասին»:

Նախարար Նալբանդյանը, ԵԽ անդամ երկրների արտգործնախարարներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդը, ընդգծել է.

«Ծայրահեղականության, բռնության և ահաբեկչության աճը, որին մենք ականատես ենք, այն մեծագույն սպառնալիքներից մեկն է, որին այսօր մենք բախվում ենք։

Ռասիզմը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը ոտնահարում են մարդու արժանապատվությունը, հասարակությունների ներսում թշնամու կերպար են ստեղծում, այդպիսով, վտանգելով հասարակական ներդաշնակությունը։ Պատմության դառը փորձից մենք գիտենք, որ սա կարող է հանգեցնել ատելությունից դրդված հանցագործությունների, և նույնիսկ՝ մարդկության դեմ ոճրագործությունների։

Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս արհավիրքի մասին իրազեկվածությունը և անելու առավելագույնը՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը՝ միջազգային հանրության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հարգանքի տուրք մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին և միասնաբար բացականչում՝ «այլևս երբեք»»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ այս ապրիլին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին իրենց մասնակցության և ներդրումի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում