Saturday, 13 06 2026
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

Սերժ Սարգսյանի ելույթը իր պատվին տրվող պաշտոնական ճաշի ժամանակ

Ի պատիվ պաշտոնական այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` այսօր Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի կողմից` իր պատվին տրվող պաշտոնական ճաշի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգարժա՛ն տիկնա՛յք և պարոնա՛յք,

Խորապես զգացված եմ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Այստեղ մենք ականատեսը դարձանք ոչ միայն Ձեր երկրի զարգացմանը և առաջընթացին, գեղատեսիլ վայրերին ու հարուստ բնությանը, այլև առիթ ունեցանք հաղորդակցվելու սլովեն ժողովրդի բարությանը, ջերմությանն ու աշխատասիրությանը:

Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, առաջին անգամ հյուրընկալվելով սլովենական հիասքանչ երկրում՝ ակամայից մտաբերեցի հայ-սլովենական միջպետական հարաբերությունների քսանամյա պատմությունը։ Անկեղծ ափսոսանք ապրեցի, որ բաց ենք թողել առաջին տասնամյակը և միաժամանակ՝ մեծ ուրախություն, որ երկրորդ տասնամյակը կարողացել ենք արդյունավետորեն ծառայեցնել մեր համագործակցությունը փոխշահավետ հիմքերի վրա զարգացնելու նպատակին։ Միայն այն փաստը, որ ընդամենը կես տարվա ընթացքում իմ գործընկերոջ հետ հանդիպում ենք արդեն երրորդ անգամ, վկայում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտման մասին։

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայերն ու սլովենացիներն ունեն շատ ընդհանրություններ: Պատմության ընթացքում մեր ժողովուրդներն անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, տևական ժամանակ զրկված են եղել պետականությունից, եղել են տարբեր կայսրությունների և պետական միավորումների կազմում, սակայն կարողացել են պահպանել ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը, ինչն անկախ պետականության կայացման համար կարևոր հիմք է:

20 տարվա անկախության պատմություն ունեցող մեր երկրները նոր արժեհամակարգի վրա են կերտում իրենց ապագան: Դա այն արժեքների համակարգն է, որ հնարավորություն է տալիս հասարակության յուրաքանչյուր անդամին ինքնարտահայտվելու և ինքնադրսևորվելու, ազատ ընտրություն կատարելու, լիարժեք մասնակցելու պետության կառուցմանը, զբաղվելու ազատ ձեռնարկատիրությամբ: Մեր երկու պետություններն էլ իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության համակարգի ամրապնդման, խաղաղ գոյակցության և ինտեգրման գործընթացների առանցքում:

Ցավոք, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չեն սահմանափակվում միայն ներքին բարեփոխումներով: Հարավային Կովկասը առայժմ հեռու է միացյալ Եվրոպայի հիմքում ընկած առանցքային սկզբունքների` մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի կիրառումից: Դա զգալիորեն նվազեցնում է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, ինչն իր հերթին ազդում է ավելի լայն առումով ինտեգրման գործընթացների վրա: Մեր ոչ բոլոր հարևաններն են պատրաստ փոխադարձել մեր բարի կամքը և համագործակցություն ծավալել առանց նախապայմանների:

Հայաստանն առաջնորդվում է բարի կամքով: Մենք երբեք հետ չենք կանգնել մեր միջազգային պարտավորություններից և պատրաստ ենք շարունակելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահությամբ և միջնորդությամբ, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որ կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կարճ ժամանակահատվածում վերակառուցված տնտեսության բարձր ցուցանիշները և արժանավայել կենսամակարդակն այսօր թույլ են տալիս խոսելու սլովենական ուղու մասին: Սլովենիայի օրինակը մեզ համար քաջալերող է թե՛ պետականաշինության, թե՛ տնտեսության զարգացման տեսակետից:

Հայաստանի ու Սլովենիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծվել են լավ նախադրյալներ: Երկրների ղեկավարների միջև հաստատվել է կայուն քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մթնոլորտ: Կատարվել են առաջին անհրաժեշտ քայլերն առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ:

Ցանկանում եմ առանձնացնել մշակութային, միջմարդկային շփումների առանցքային դերը մեր երկկողմ հարաբերություններում: Չէ՞ որ հենց ժողովուրդների միջև բարեկամությունն է, որ մնայուն արժեք է` անկախ քաղաքական ու տնտեսական վայրիվերումներից: Ինձ համար հաճելի էր տեղեկանալ, որ տարիներ շարունակ Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է հայազգի Ջորջ Պեհլիվանյանը:

Ուրախ եմ նաև, որ անցյալ տարի Սլովենիայում հաջողությամբ անցկացվեց հայ մշակույթի փառատոնը։ Այժմ հերթը ձերն է: Մոտ ապագայում ակնկալում ենք սլովենական մշակույթը վայելել Հայաստանում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք

Հայ-սլովենական բարեկամությանը ցանկանալով հարատևություն` թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Սլովենիայի Հանրապետության նախագահ պարոն Թյիրկի, հանուն մեր ժողովուրդների բարօրության և պետությունների բարգավաճման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում