Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է իր մարզական կարիերայի իսպանական՝ Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորելու հատվածին ու նշել, որ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն նման առավելություն չէին ունենա Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Աշխատել եմ Իսպանիայում, բայց բավականություն չեմ ստացել, քանի որ Լա Լիգայի չեմպիոնի կոչումը նվաճել եմ 100 միավորով՝ խփելով 121 գոլ: «Ռեալ»-ը մրցաշրջանում 3-4 լուրջ հանդիպում էր անցկացնում Պրիմերայում: Երկրի չեմպիոնի կոչման համար պայքարը տանուլ եմ տվել՝ վաստակելով 92 միավոր, բայց կրկին 4-5 լուրջ խաղ անցկացրինք:
Այնտեղ միշտ ճնշում ես զգում, որը կապված է այն բանի հետ, որ պարտավոր ես հաղթել ազգային առաջնությունում: Դու պետք է հաղթես, հաղթես ու ևս մեկ անգամ՝ հաղթես, քանի որ այնտեղ հսկայական տարբերություն կա առաջատար ակումբների ու մնացածների միջև:
«Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն նման առավելություն չէին ունենա Պրեմիեր լիգայում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Talksport-ը:
Մոուրինյոն «Ռեալ»-ը գլխավորել է 2010-13թթ: Այդ ժամանակահատվածում թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, և սուպերգավաթակիր:






































