Բաքվի Ազատություն պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհը 15 մարդու կյանք է խլել։ Տուժել է 61 մարդ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության ներկայացուցչին։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության 30 բրիգադներ։
Հրդեհն արդեն մարվել է։ Հրդեհի մարման աշխատանքներում գործի էր դրվել նաև ուղղաթիռ։ Ականատեսների խոսքով՝ այրվել է շենքի պլաստիկ երեսապատումը։
Սա վերջին մեկ ամսում արդեն երկրորդ դեպքն է, երբ կրակը հրդեհի ժամանակ արագ տարածվել է դյուրավառ շինարարական նյութերի պատճառով։








































